Ծուռ թագավորություն

thumbnail_Ծուռ թագավորություն

Լինում է, չի լինում, մի Ծուռ թագավորություն է լինում։ Այդ թագավորությունում ամեն ինչ հակառակն է լինում՝ ամպերի փոխարեն լինում են լճեր, գետեր, քարքարոտ ճանապարհներ, իսկ ներքեւում՝ ամպեր։ Արեւը դուրս է գալիս արեւմուտքից եւ մայր մտնում արեւելքում։ Ամեն ինչ շարժվում է հակառակ ուղղությամբ՝ մարդիկ հետ-հետ են քայլում, մեքենաները հետ-հետ շարժվում, ձկները թռչում են, իսկ թռչունները՝ լողում։ Կատուն հաչում է, շունը՝ մլավում, ձին բառաչում է, կովը խրխնջում։

Մարդիկ ապրում են իրենց համար՝ չգուշակելով նույնիսկ, որ այլ կյանք գոյություն ունի։ Իսկ այլ կյանք գոյություն ուներ, որի մասին գոնե թագավորը տեղյակ էր եւ պատմել էր որդուն։ Վերջինս էլ տարիներ շարունակ ծրագրել էր, թե ինչպես է մեծանալու եւ գնալու հարեւան թագավորություն՝ տեսնելու, թե այնտեղ ինչպես է ամեն ինչ։ Վերջապես այդ ժամանակը գալիս է։

Մի օր այս Ծուռ թագավորության թագաժառանգը ճանապարհ է ընկնում, հետ-հետ քայլող իր ձիով գնում դեպի հարեւան թագավորություններից մեկը։ Շատ դժվար եւ հետաքրքիր ճանապարհ է անցնում եւ վերջապես տեղ հասնում։

Երբ տեղ է հասնում՝ զարմանքից քարանում է․ գլուխը վերեւ է բարձրացնում՝ այնտեղ ամպեր են, ոտքերի տակ է նայում՝ քարեր են, բոլորը դեպի առաջ են գնում։ Թագաժառանգը երկար ժամանակ չի կարողանում քայել։ Վերջապես ուշքի է գալիս, նստում է ձին ու հարցուփորձ անելով հասնում այդ թագավորության թագավորի մոտ։ Ում որ մոտենում է, ծիծաղում են իր ու իր հետ-հետ քայլող իր ձիու վրա։ Ի պատասխան՝ ձին բառաչում է՝ ավելի ծիծաղելի վիճակի մեջ դնելով իրեն ու իր տիրոջը։ Վերջապես գտնում է այդ թագավորության թագավորին․

-Թագավորն ապրած կենա, ես Ծուռ թագավորությունից եմ եկել։ Շատ զարմացա, երբ տեսա, թե ինչ հետաքրքիր է ձեզ մոտ ամեն ինչ․․․

Թագավորն ու Ծուռի թագաժառանգը երկար զրուցում են։ Թագավորն առաջարկում է վերադառնալ իր թագավորություն եւ առաջարկել բնակչությանը՝ միավորվել իր թագավորության հետ, իսկ ինքը խոստանում է՝ ամեն ինչ անել, որ Ծուռը դառնա այնպիսին, ինչպիսին բոլորն են։

Թագաժառանգը վերադառնում է տուն՝ ամբողջ ճանապարհին մտածելով առաջարկի մասին։ Հասնում է տուն, հորը պատմում իր տեսածի մասին։

Թագավորը որոշում է հաջորդ օրն իսկ հրաման արձակել, որ դառնում են հարեւան թագավորության մի մաս, որպեսզի իրենց մոտ էլ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ամենուր է։

Թագաժառանգը, սակայն դեմ է արտահայտվում․ նա ասում է, որ եթե բնությունն այդպես է ստեղծել ամեն բան, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Որոշում է ամենուր լուր տարածել, որ երկրի վրա կա մի թագավորություն, որտեղ ամեն բան հակառակն է։ Լուրը անցնում է մի թագավորությունից մյուս թագավորություն, Ծուռը դառնում շատ հանրահայտ։ Ամեն տեղից մարդիկ երազում են, շտապում իրականացնել Ծուռ թագավորությունը տեսնելու հնարավորությունը։ Այն զարգանում ու ծաղկում է, դառնում մի դրախտավայր, որտեղ շտապում են գալ բոլոր զբոսաշրջիկները։

Արեգ Դուրյան

Оставьте комментарий

Մասսիմո Խարբութլի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Միջին դպրոց 6/4

Ալեն Հարությունյանի բլոգ

Միջին դպրոց, 7.5 դասարան

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

2022-2023 ուսումնական տարի. 3-1 դասարանի բլոգ

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց 12.1 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական թվային գրադարան

Ձեր օնլայն հանրագիտարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հոգեբանի բլոգ

Տաթև Ավետիսյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Դասվարի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,Արևելյան դպրոց, 1-2 դասարան

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր