23.04.2020
Անտեսված գիրքը
Կար չկար, մի հնամաշ գիրք կար, որը դրված էր գրադարանի ամենաանհրապույր դարակում: Քանի որ այն շատ հին էր, անշուք և հնաոճ նրան ոչ ոք ուշադրությու չէր դարձնում: Նա չուներ ընկերներ: Բոլորը նրան ծաղրում էին, իսկ նա տխուր և լուռ հետևում էր գրադարանի անցուդարձին:
Հանկարծ մի օր՝ գրադարան է գալիս մի փոքրիկ գեղեցիկ աղջիկ, որն իր մեծ և խելացի աչքերով նայում էր բազմաթիվ և գունագեղ գրքերին և չէր կողմնորոշվում, թե ինչ գիրք ընտրի: Երկար փնտրելուց հետո, նա տեսավ մի անգույն ու մաշված գիրք, որն էլ գրավեց նրա ուշադրությունը: Նա մոտեցավ գրադարանավարուհուն և ասաց.
-Խնդրում եմ, ինձ տվեք վերևում դրված այն հնամաշ գիրքը: Գրադարանավարուհին զարմացած նայեց աղջկան և ասաց.
— Փոքրիկ գեղեցկուհի, ինչու՞ ընտրեցիր հենց այդ անտեսված գիրքը:
-Որովհետև այն տարբերվում է մնացած գրքերից պատասխանեց աղջիկը և վերցնելով գիրքը դուրս եկավ գրադարանից: Երբ տուն հասավ, անմիջապես մտավ իր սենյակ և սկսեց կարդալ: Գրքի մեջ հավաքագրված էին աշխարհի ամենագեղեցիկ և ամենահետաքրքիր…
View original post ещё 41 слово
- Posted in: Բոլոր նյութերը