Երազկոտ ձվիկը
Կար-չկար մի ձվիկ կար: Նա մյուսներին նման չէր՝գույնով, տեսքով և չափով: Նրա ընկեր ձվիկները ծաղրում էին նրան ասելով, որ նա մուգ և չեչոտ կեղև ունի ու նաև շատ փոքրիկ է: Այդպես նա իրեն շատ միայնակ և տխուր էր զգում: Այդ պատճառով էլ առանձնանում էր բոլորից և սկսում էր երազել: Ամենից շատ նա կուզեր ոսկե ձվիկ լիներ, որպեսզի բոլորը հիանային և հպարտանային նրանով:
Հանկարծ մի օր առավոտ վաղ մարդիկ բոլոր ձվիկներին հավաքեցին ու տարբեր գույներով ներկեցին,իսկ երազկոտ ձվիկին ոսկեգույն ներկեցին: Բոլորը հիացած նայում էին նրան, իսկ նա ուրախությունից փայլում էր արեգակի պես:
Գոհար Թալանչյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Բոլոր նյութերը