Daily Archives: 01.03.2020
Շաբաթվա գործունեություն 2.03-6.03
Սիրելիներս, անցնում ենք առցանց ուսուցման, քանի որ մեկ շաբաթ տանն ենք լինելու: Առաջադրանքները ինձ եք ուղարկում մինչ շաբաթ օրը: Մայրենի 1. Սովորում եք Աղայանի բանաստեղծություններից մեկը, ձայնագրում և ուղարկում եք ինձ: Բանաստեղծությունները ընտրեք բլոգից: Չմոռանաք նաև համակարգչով նկարել ձեր ընտրած ոտանավորը: 2. Ձեր ցանկությամբ ընտրեք հեքիաթ, կարդացեք և պատմելով նկարահանեք /կարող եք նաև օտար լեզուներով կարդալ և նկարահանել/: 3. Գրեք փոքրիկ պատում «Բա՜րև, Գարո՜ւն» վերնագրով Մաթեմատիկա Սովորում եք բազմապատկման աղյուսակը ամբողջությամբ: Խաղում եք բազմապատկման աղյուսակի այս խաղը / օր 15 րոպե/: Ընտրում եք 1-ից 10 մակարդակը և խաղում: Խաղը կարող եք խաղալ միայն համակարգչով, քանի որ ֆլեշ ծրագիր է պահանջում: Եթե ակտիվ չէ ծնողների օգնությամբ ակտիվացրեք: Կարծում եմ առաջադրանքները շատ չեն մեկ շաբաթվա համար:
Մարտ ամսվա նախագծեր
Ձոն, կամ մայրիկատոն Ուսումնական գարուն «Զատիկ» նախագիծ Դասարան TV
«Զատիկ» նախագիծ
Նախագծի ընթացքը Գործունեությունն ըստ ոլորտների Լեզվագործունեություն՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում, հաղորդակցական կարողությունների զարգացում
Ուսումնական գարուն
Ժամանակահատվածը՝ 23.03-29.03 Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ Նպատակն է- սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու և գարնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն: Անցած հեքիաթներին և բանաստեղծությունները կենդանացնելու հմտություն: Ընթերցելու և ընթերցանությունը սիրելու կարողություն:
Ձոն, կամ մայրիկատոն
Նախագիծը սկսում ենք իրականացնել մարտի 1-ից մինչև ապրիլի 10-ը Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մասին հնարավորինս շատ տեղեկությունների հավաքագրում՝