Աստղակերպներ և գիսավորներ

Image_264Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև եղած տիեզերական տարածությունում Արեգակի շուրջը պտտվում են նաև հազարավոր քարաբեկորներ: Դրանք այսպես կոչված փոքր մոլորակները կամ աստղակերպներն են, որոնց թիվն անցնում է 40 հազարից: Ամենամեծ աստղակերպը 940 կմ տրամագծով Ցերերան է: Աստղակերպների մեծ մասը շատ ավելի փոքր է Ցերերայից, և միայն դրանցից 200-ի տրամագիծն է գերազանցում 100 կմ-ը: Ցերերան գնդաձև է, սակայն աստղակերպները սովորաբար անկանոն ձև ունեն: Ամենայն հավանականությամբ, դրանք հիմնականում նման են ամբողջապես խառնարաններով պատված, կարտոֆիլանման Գասպրա և Իդա աստղակերպներին, որոնց պատկերները ստացվել են «Գալիլեյ» տիեզերական սարքից 1991 և 1993 թթ-ին:

Մեզ հայտնի աստղակերպներից ամենափոքրի («1991BA») տրամագիծն ընդամենը 9 մ է:
Վերջերս աստղագետները Նեպտունի և Պլուտոնի ուղեծրերից այն կողմ նույնպես հայտնաբերել են աստղակերպներ: Հավանաբար դրանք սառցե երկնային մարմիններից կազմված Կոյպերայի գոտի կոչվող սառցե հսկա օղակի մի մասն են:
Նոր հայտնաբերված աստղակերպներին տալիս են հայտնաբերման տարեթիվը ցույց տվող անվանում: Օրինակ՝ «2010AA» անվանումը կտրվի այն աստղակերպին, որը կհայտնաբերվի 2010 թ-ի հունվարի առաջին կեսին: Այնուհետև, հաշվելով ուղեծիրը, աստղակերպին տալիս են համար և անվանում. օրինակ՝ աստղակերպ դ 3200, անվանումը՝ Ֆաետոն:
Գիսավորները Արեգակնային համակարգում սլացող, սառույցից, փոշուց և քարերից կազմված մեծաբեկորներ են: Սովորաբար գիսավորներն Արեգակի շուրջը պտտվում են խիստ ձգված էլիպսաձև ուղեծրերով: Որոշ գիսավորներ Արեգակնային համակարգ են գալիս Կոյպերայի գոտուց: Աստղագետները ենթադրում են, որ գիսավորները կարող են գալ նաև սառցե երկնային մարմիններից կազմված Օորտի ամպ կոչվող վիթխարի ամպից: Վերջինս թաղանթի նման շրջապատում է Արեգակնային համակարգը և գտնվում է մոտավորապես 1 լուսատարի (մոտ 9,6 . 1012 կմ) հեռավորության վրա: Ամենահաճախ հանդիպող և հայտնի գիսավորը ձեզ ծանոթ Հալլեյի գիսավորն է, որի պտտման հաճախականությունը 75 տարի է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Մասսիմո Խարբութլի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան Դպրոց-պարտեզ 5.1 դասարան mskh.am

Ալեն Հարությունյանի բլոգ

Միջին դպրոց, 6.5 դասարան

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

2022-2023 ուսումնական տարի. 2-1 դասարանի բլոգ

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 11.1 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական թվային գրադարան

Ձեր օնլայն հանրագիտարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Դասվարի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ, «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ տարի

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: