Daily Archives: 24.09.2014
Արեգակնային համակարգի առաջացումը
Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված …
Աստղակերպներ և գիսավորներ
Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև եղած տիեզերական տարածությունում Արեգակի շուրջը պտտվում են նաև հազարավոր քարաբեկորներ: Դրանք այսպես կոչված փոքր մոլորակները կամ աստղակերպներն են, որոնց թիվն անցնում է 40 հազարից: Ամենամեծ աստղակերպը 940 կմ տրամագծով Ցերերան է: Աստղակերպների մեծ մասը շատ ավելի փոքր է Ցերերայից, և միայն դրանցից 200-ի տրամագիծն է գերազանցում 100 կմ-ը: Ցերերան գնդաձև …
Մոլորակների ուղեծրերը
Մոլորակներն Արեգակի շուրջը պտտվում են որոշակի ուղեծրերով: Դրանք շրջանագծեր չեն, այլ ունեն ձգված, ձվաձև տեսք, որը կոչվում է էլիպս: Երբ մոլորակը շարժվում է էլիպսաձև ուղեծրով, նրանից մինչև Արեգակը եղած հեռավորությունն անընդհատ փոխվում է: Մոլորակների մեծ մասի համար այդ փոփոխություններն աննշան են, միայն Պլուտոնից մինչև Արեգակ եղած հեռավորությունն է փոփոխվում էականորեն՝ 30–50 աստղագիտական միավոր (դա Երկրից …
Մոլորակներ
Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուռնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից:
Արեգակնային համակարգ
Արեգակը և նրա շուրջը պտտվող երկնային մարմինները միասին կազմում են Արեգակնային համակարգը: Այն ընտանիք է՝ բաղկացած 10 մոլորակներից, որոնց մեծ մասն ունի առնվազն 1 արբանյակ: Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ: Արեգակն աստղ է: Չափերով այն բազմաթիվ անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մյուս երկնային …