Պարոն Կատկորդիլոսը /Դոնալդ Բիսսեթ/

Մի անգամ Լուսնի Մարդը վերևից նայեց Երկրին,   նա միշտ էլ վերևից նայում է Երկրին, և մի հսկա շուն տեսավ, որ կատաղի հաչալով ընկել  էր փոքրիկ կատվի ետևից:

— Անպետքին տես, է՛, — ասաց Լուսնի մարդը:  — Էս ինչ է կատարվում, ոնց որ թե սա Հայստրիթի Բուլկուն է: Հա էլի, Բուլկան է: Դե սպասիր, քեզ ցույց կտամ՝ ինչ է նշանակում կատուների ետևից վազել:

Եվ ահա կեսգիշերին, երբ Լուսինը լուսավորում էր Աֆրիկայի երկինքը, Լուսնի մարդը մի անգամ էլ նայեց Երկրին: Նա ուզում էր իր հին ընկերոջը տեսնել՝ Կատկորդիլոսին: Պարոն Կատկորդիլոսի մի կեսը  կատու էր, մյուս կեսը՝ կոկորդիլոս: Նրա նման էլ չկա, միայն ինքն է Կատկորդիլոս: Նա բոլորից  հեռու էր ապրում, Աֆրիկայի ինչ-որ քարանձավում, և ոչ մեկի հետ չէր հանդիպում:

— Դու այդտեղ չե՞ս տխրում,- հարցրեց Լուսնի մարդը:
— Այսպես լավ է,- պատասխանեց պարոն Կատկորդիլոսը:
— Իսկ ես այդպես չեմ կարծում,-ասաց Լուսնի մարդը: — Քեզ նույնիսկ ոչ ոք չի համբուրում և բարի գիշեր չի ասում:
— Ինչ դմբո ես, — ասաց պարոն Կատկորդիլոսը: — Ես աշխարհում միակ արարածն եմ, որ միշտ կարող է մեկին «Բարի գիշեր» ասել :  Նայիր

Պարոն Կատկորդիլոսը պտտվեց, դարձավ օղակի նման, և կոկորդիլոս կեսը համբուրեց կատու կեսին:
— Բարի գիշեր, սիրելի Կոկ, — ասաց կատուն կոկորդիլոսին: — Բարի գիշեր և բարի քուն:

— Բարի գիշեր, իմ Կատ բարեկամ,-պատասխանեց կոկորդիլոսը կատվին:-Բարի գիշեր և հաճելի երազներ:

— Այո՜, — ասաց Լուսնի մարդը: — Պարզվում է, որ Կատկորդիլոս լինելը այնքան  էլ վատ բան չէ:

— Իհարկե, — համաձայնեց պարոն Կատկորդիլոսը: Բայց մի քանի տհաճ բաներ կան:

— Այդ ինչ տհաճություններ են:
— Հասկանո՞ւմ ես,- ասաց պարոն Կատկորդիլոսը, — ես երբեք չեմ կարող միայն դեպի առաջ քայլել, իմ կեսերից մեկը ստիպված հետ-հետ է գնալու: Ես այդպես էլ չեմ իմանալու՝ ես առաջ եմ գնում, թե հետ-հետ քարշ գալիս:
— Այո՜, հարմար բան չէ, — համաձայնեց Լուսնի մարդը: — Հա, չմոռանամ ասել՝ դու կարո՞ղ ես ինձ օգնել: Մի անպետք շուն կա, անունն էլ Բուլկա է, ապրում է Անգլիայում և ամբողջ օրը կատուների ետևից է ընկած: Այ, եթե դու կարողանայիր գիշերը մի կերպ այնտեղ ընկնել: Դու սկզբում նրա համար կատու կլինեիր: Հետո, երբ նա քո ետևից ընկներ,  դու քո կոկորդիլոսի երախով կվախեցնեիր նրան: Գուցե դրանից հետո նա այլևս չհամարձակվի կատուներին նեղացնել:
— Համաձայն եմ, — ասաց պարոն Կատկորդիլոսը: — Կանեմ այնպես, ինչպես դու ես ուզում:
Կատկորդիլոսն Անգլիա եկավ: Երբ հասավ, Լուսինը լուսավորում էր Բուլկայի տան բակը: Պարոն Կատկորդիլոսը պառկեց ծառի տակ այնպես, որ Լուսնի լույսի տակ երևա միայն կատու կեսը, իսկ  ծառի հետևում թաքցրեց իր կոկորդիլոս կեսը:

Էս Բուլկան հենց տեսավ կատվին (նրան թվացել է, իր տեսածը իսկական կատու է), հաչաց, թռավ ցանկապատի վրայով և հարձակվեց նրա վրա: Բայց պարզ է, չէ՞, կատվի փոխարեն նա կոկորդիլոսին հանդիպեց, այն էլ ի՜նչ սարսափելի կոկորդիլոսի: Խեղճ Բուլկան շրջվեց, ոտքերը մեկ արեց ու հո չփախա՜վ, կարողացավ շունչ քաշել միայն այն ժամանակ, երբ խոհանոցի զամբյուղի մեջ էր:
— Վե՛րջ, սրանից հետո ոչ մի վազել կատուների ետևից, — որոշեց Բուլկան:

Լուսնի մարդն ու նրա ընկեր պարոն Կատկորդիլոսը մի լավ ծիծաղեցին Բուլկայի վրա: Քիչ հետո պարոն Կատկորդիլոսը հորանջեց և ասաց.
— Ես երևի մի քիչ քնեմ, — և հարմար պառկեց:
— Բարի գիշեր, սիրելի Կոկ, — ասաց Կատը:
— Բարի գիշեր, հարազատ Կատ, — պատասխանեց Կոկը, — բարի գիշոր և գույնզգույն երազներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Մասսիմո Խարբութլի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան Դպրոց-պարտեզ 5.1 դասարան mskh.am

Ալեն Հարությունյանի բլոգ

Միջին դպրոց, 6.5 դասարան

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

2022-2023 ուսումնական տարի. 2-1 դասարանի բլոգ

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 11.1 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական թվային գրադարան

Ձեր օնլայն հանրագիտարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Դասվարի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ, «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ տարի

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: