Նախագծային ուսուցում. հեքիաթներից մինչև բնագիտական փորձեր
Գիտագործնական հավաք
Կլոր սեղան
Օրը՝ 18.01.17թ
ժամը՝ 12:00
Կազմակերպման վայրը՝ Աշխեն Թադևոսյանի դասասենյակ
Նախագծային ուսուցումը իրականում թույլ է տալիս ազատ մտածել, ստեղծագործել և երևակայել: Նախորդ տարի, երբ երեխաների առաջին պատումները, որպես անակնկալ նվեր պատրաստեցի, հասկացա, որ դա կարող է շարունակական բնույթ կրել: Գրքում տեղ գտած բոլոր ստեղծագործությունները հորինել և մուտքագրել են սովորողները /ինքնուրույն/: Մեր հեքիաթները
Գիրքը հետաքրքրեց նույնիսկ ավագ ընկերներին: 4-5րդ դասարանի սովորողներին մի խումբ որոշեց, որ այն պետք է թարգմանեն անգլերեն: Արդյունքում եղավ ՙՙԱնգլերեն և հայերեն պատկերազարդ փոքրիկ հեքիաթ-պատմություններ» մեդիագիրք:
Ամանորյա նախագծի շրջանակում ստեղծեցինք նաև ամանորյա հեքիաթների գիրքը
Ճամբարի ընթացքում որոշեցինք, որ պետք է մեր հաջորդ գիրքի ոգեշնչման աղբյուրը լինի բնագիտությունը: Բնագիտական փորձերից և տեղեկություններից, որոնք սովորողները գտնում են համացանցից ծնվում են մեր հեքիաթի վերնագրերը: Երբեմն փորձի համար նախատեսված պարագաներին անուններ են դնում և սկսում են փորձը ներկայացնել հեքիաթի միջոցով: Տե՛ս այստեղ:
Բնագիտական փորձեր՝
Ծիածան
Տաք անձրև
Ուրախ փուչիկը
- Posted in: 2-րդ դասարն ♦ Նախագծային աշխատանք ♦ Բոլոր նյութերը