Պլանշետը մեր դասարանում
Այսօր դասարանում ուրախ մթնոլորտ էր, որովհետև դասարան էին վերադարձել սովորողների սիրելի գործիքը՝ պլանշետը:Սովորողները, նոր պլանշետներում չգտնելով իրենց՝ նախկինում ներբեռնած ուսուցողական խաղերը, շատ արագ կողմնորոշվեցին, նրանք մտան mskh.am կայք, այնտեղից <<Բզեզ>> և սկսեցին քչփորել կայքը: Ամեն մեկը մի հետաքրքիր նյութ գտավ և սկսեց կարդալ, կամ խաղալ: Օրինակ՝ Մարիան և Վաչագանը կարդում էին Արեգի թափառող ընթերցարանը: