«Մենք հետազոտող ենք» ուսումնական նախագծի ամփոփում

2014-10-23 15.52.26Շուրջ երկու տարի կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է նախագծային մեթոդով: Ուսումնական նախագծով աշխատելն առավել արդյունավետ և հետաքրքիր դարձավ թե՛ իմ, թե՛ սովորողների համար: Դա սովորողներին հնարավորություն է տալիս ավելի ակտիվ ճանաչելու շրջակա աշխարհը, ուսումնասիրելու այն ամենը, ինչ շրջապատում է իրենց, ինչն իրենց հետաքրքիր է:

Նախագծով աշխատել նշանակում է մտածել և լինել ազատ, սովորել և տեղեկանալ առավել շատ: Նախագծային թեմաներն ընտրելիս պետք է կարևորել սովորողների հետաքրքրությունը, ընտրությունը, որպեսզի նրանք ավելի լուրջ մոտենան թեմաներին և, որ ամենակարևորն է, հաճույքով աշխատեն նշված թեմայի շուրջ:

Նախագծային աշխատանքը հնարավորություն է տալիս սովորողների մոտ զարգացնելու ճանաչողական աշխարհը, կողմնորոշվելու կարողությունը, երևակայությունը, բանավոր և գրավոր խոսքի հստակ և մտածված շարադրանքը:

Յուրաքանչյուր նախագիծ իր մեջ ներառում է հետազոտական աշխատանք: Դասարանում ցանկացած նախագիծ սկսելիս սովորողների հետ սկսում ենք թեմայի վերաբերյալ նյութեր ուսումնասիրել, պրեզենտացիաներ, հոդվածներ կարդալ: Հետո ստեղծում ենք մերը, այս ամենը ներկայացնում և քննարկում ենք դասարանում:

Այսպիսի մի քննարկման ժամանակ, սովորողների հետ որոշեցինք, որ յուրաքանչյուրն ընտրի մի հարց, որի պատասխանը վաղուց հետաքրքրում է իրեն և համացանցի, տարբեր գրականության միջոցով գտնի իր հարցի պատասխանը՝ ներկայացնելով դասարանին. դասարանում ուսումնասիրելուց, քննարկելուց հետ նյութը ներկայացնում ենք դասարանական բլոգում ցուցադրության կամ ֆիլմի տեսքով:

Նախագիծը վերնագրվեց «Մենք հետազոտողներ ենք»: Այսպիսի վերնագիր պատահական չընտրվեց, այն ծնվեց օրվա քննարկման արդյունքում: Վերնագիրը սովորողների մոտ առաջացրեց պատասխանատվության զգացում: Նրանք շատ արագ սկսեցին իրենց փնտրտուքները համացանցում, տարբեր գրքերում: Հարցուփորձ էին անում շրջապատի մարդկանց, հարցի մասին ամեն ինչ հավաքագրում էին և խմբավորում: Նախագիծը արդյունավետ էր նրանով, որ շատ ծնողներ նույնպես հետաքրքրվեցին դրանով և իրենց ներդրումն ունեցան սովորողների աշխատանքների մեջ: Հարցերը շատ էին և հետաքրքիր: Քանի որ ընտրության մեջ ազատ էին, նրանք ցանկանում էրին որքան հնարավոր է մատչելի, հասկանալի և հետաքրքիր ներկայացնել նյութը: Նախագիծն ու նրանց հետաքրքրող հարցերն այնպիսին էին, որ նրանք նույնիսկ գիտական տեսանյութեր էին դիտում:

Օրինակ՝ Արմենը (նա 2014-2015 ուսումնական տարվա նոյեմբերին է եկել մեր դասարան) իր հարցի պատասխանը ստանալու համար գնացել էր Թեղուտ: Նկարել ու գրանցել էր իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Արդյունքում ppt ծրագրով պատրաստել էր հետաքրքիր պրեզենտացիա` Թեղուտ: Ասեմ, որ նա լավ ծանոթ չէր ppt ծրագրին և ինքնուրույն պրպտելով է ստեղծել իր առաջին պրեզենտացիան` օգտագործելով ծրագրի հնարավորությունները: Իսկ երբ ծնողների հետ գնացել էր Ռուսաստան, այնտեղ եղել էր շատ հետաքրքիր ցուցահանդեսում, որի դիտումից սկսել էր հետաքրքրվել տեսողական պատրանքներով և նյութ ստեղծել այդ մասին (Պատրանքներ):

Ճիշտ է, նախագիծն ուղղված էր սովորողի հետաքրքրասիրությունը և իր հարցերի պատասխանը ինքնուրույն գտնելու ցանկությունը խթանելուն, նախագծի արդյունքում զարգանում են նաև կարդալու, կարդացածը հասկանալու և պատմելու կարողությունները: Նախագիծն իրականացնելիս իմ առջև նպատակ էի դրել, որ սովորողների մոտ զարգանան նաև մուտքագրելու, խմբագրելու, համակարգիչը՝ որպես արդյունավետ գործիք օգտագործելու, համացանցից ճիշտ օգտվելու, համապատասխան նյութը որոնելու, կարդալու և մշակելու կարողությունները:

Ներկայացնում եմ սովորողների աշխատանքների նմուշներ.

Այս նախագիծը դեռ ավարտված չէ: Այն կշարունակվի մինչև ուսումնական տարվա վերջը: Սովորողները ժամանակ առ ժամանակ բերում են նոր նյութեր, որոնք ինքնուրույն կամ խմբով գտել են համացանցից, կարդացել են և ցանկացել են, որ այն ներկայացնեն իրենց ընկերներին:

Նախագիծը ոգևորիչ ու ուսուցողական է նրանով, որ սահմանափակումներ չկան, և սովորողն ազատ է իր ընտրության և ժամանակի մեջ: Ոչ մի պարտադրանք չկա, և դա օգնում է, որ սովորողներն առավել օբյեկտիվ մոտենան նախագծին: Որևէ իրավիճակ, ճամփորդություն հարց է առաջացնում նրանց մեջ, և հարցի պատասխանը սովորողներն իրենք են գտնում և քննարկման բերում: Ուրախալի փաստերից մեկն էլ այն է, որ մեկը մեկին հետևելով` սկսեցին համակ ուշադրությամբ ուսումնասիրել նաև դասական երաժշտությունը: Նրանք դա համարում էին հետազոտական, քանի որ համացանցից ունկնդրում էին դասական երաժշտությունը, ընտրում ամենից շատ դուր եկածը, ծանոթանում հեղինակին: Կարծում եմ՝ սա նույնպես մեծ ձեռքբերում է: Շատ ուրախալի էր, որ սովորողները գալիս էին ու մեծ ոգևորությամբ միացնում իրենց դուր եկած երաժշտությունը, խոսում կոմպոզիտորի մասին: Նախագիծն այնպիսին է, որ սովորեցնում, զարմացնում, զարգացնում է ոչ միայն երեխաներին, այլ նաև ինձ:Ես նախապես ծանոթանում էի նյութին, համացանցից նոր տեղեկություններ հավաքում իրենց հետ քննարկման մասնակցելու համար: Այստեղ կարող եք տեսնել սովորողների ընտրած երաժշտական գործերը:

Այս նախագիծը կարելի է իրականացնել տարատարիք սովորողների հետ, քանի որ անկախ տարիքից, հետաքրքրող հարցեր ունեն բոլորը:

Մյուս նախագիծը բլոգի ստեղծումն էր: Փորձեցինք սովորողների հետ ստեղծել իրենց բլոգները: Բլոգի թեման, նկարը, բաժինները միասին կարգավորեցինք: Այնուհետև տեղեկություն տվեցի բլոգի վերաբերյալ ու թողեցի, որ սովորողնեը իրենք ծանոթանան, քրքրեն ու գտնեն նյութ տեղադրելու, մեկ ուրիշի բլոգից նյութը իրենց բլոգում հրապարակելու (առանց հեղինակային իրավունքները խախտելու), գործընկեր բլոգներ հրավիրելու ձևերը:

Դասարանում չորս սովորող արդեն վարում է իր բլոգը. կարող եք ծանոթանալ սովորողների բլոգների հետ:

Աղբյուրը՝ Դպիրում http://dpir.mskh.am/hy/node/944

Оставьте комментарий

Մասսիմո Խարբութլի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Միջին դպրոց 6/4

Ալեն Հարությունյանի բլոգ

Միջին դպրոց, 7.5 դասարան

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

2022-2023 ուսումնական տարի. 3-1 դասարանի բլոգ

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց 12.1 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական թվային գրադարան

Ձեր օնլայն հանրագիտարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հոգեբանի բլոգ

Տաթև Ավետիսյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Դասվարի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,Արևելյան դպրոց, 1-2 դասարան

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր