Category Archives: Ղազարոս Աղայան

Ղ. Աղայան բանաստեղծություններ

Կատու Կատուն եկավ, Փիսի՜կ, փիսի՜կ, Հազար նազով, Ինչպես հարսիկ, Դունչը սրբեց Թաթիկներով, Մազը սանդրեց Չանչիկներով. – Կատու, կատու, Ե՞ր ես տրտում.

Читать далее

Ղ․Աղայան Ծիտն ու բազեն

Ծիտը ծառին ծլվըլում է. — Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ. Բազեն գլխին պտըտվում է. — Վու՜յ, վու՜յ, վու՜յ… Ծիտը լռեց, ծիտը վախեց. — Վա՜յ, վա՜յ, վա՜յ… Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ. — Հա՜յ, հա՜յ, հա՜յ… Բազեն թռավ, Բազեն փախավ, Ի՜նչ լավ էլավ. — Հե՛յ – հեյ՛ – հե՛յ… Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ, Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ, Դու լա՛վ պրծար չար …

Читать далее

Աքլորի հրավերը /Ղազարոս Աղայան

Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է. -Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր: Հավը չի ընդունում աքլորի հրավերը: -Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում: -Լավ, — ասում է աքլորը: — Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: — Էս ասում է ու կանչում իր հավերին. Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ… Կուտի անունը որ …

Читать далее

Մեղուն ու մարդը /Ղազարոս Աղայան/

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը: — Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը: — Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը: — Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է: — Ոչխարը:

Читать далее

Ղազարոս Աղայան «Ծույլ տղա»

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ: — Ինչ արհեստ սովրիմ, — փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով  ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ  ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ինչ եմ …

Читать далее

Ղազարոս Աղայան «Երկու այծ»

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա: Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար: — Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը: — Ինչու դու ետ չես քաշվում, քան թե …

Читать далее

Ղ.Աղայան. Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տունտաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չենհիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզկոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ,առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան,դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ ևկարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում,այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում,ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր ենշինում ՝ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոցշինում ՝մանկիկ օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում…բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում,ոչնչացնում: Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրանանուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ  ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են,մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք  և ձերհանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Читать далее

Եղեգնուհի. Ղազարոս Աղայան

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է. ― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։ Որդին ասաց. ― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե …

Читать далее

Ղազարոս Աղայան «Երջանիկ Խրճիթը»

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում: Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Читать далее

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը Միշտ հաչում է լուսնի վրան. Մի՞թե պայծառ լուսնյակը Մեկ վնա՞ս է տալիս նրան:

Читать далее

Մասսիմո Խարբութլի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան Դպրոց-պարտեզ 5.1 դասարան mskh.am

Ալեն Հարությունյանի բլոգ

Միջին դպրոց, 6.5 դասարան

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

2022-2023 ուսումնական տարի. 2-1 դասարանի բլոգ

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 11.1 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական թվային գրադարան

Ձեր օնլայն հանրագիտարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Դասվարի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ, «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ տարի

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր