Category Archives: Հովհաննես Թումանյան
Շունն ու կատուն /Հ.Թումանյան/
Ժամանակով Կատուն ճոն էր,Շունն էլ գլխին գդակ չուներ,Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,Ճանկել էր մի գառան մորթի: Եկավ մի օր, ձմեռվան մտին,Կատվի կուշտը տարավ մորթին:
ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
Ժամանակով Կատուն ճոն էր,Շունն էլ գըլխին գըդակ չուներ,Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,Ճանկել էր մի գառան մորթի: — Բար’ աջողում, ուստա Փիսո,Գլուխըս մըրսեց, ի սեր ասծո,Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Հ.Թումանյան. Ամպն ու սարը
Ամպը եկավ նստեց սարին, Նստեց սարի սուր կատարին։ — Լըսի՛, պապի՛, ասավ նրան, Լավ օրերըդ անցան, կորան. Խիստ սոսկալի Ցուրտ է գալի։ Ասավ, գնաց։ Սարը կամաց Մտավ սպիտակ Վերմակի տակ։
Հ․Թումանկան Ծիտը
Լինում է, չի լինում մի ծիտ։ Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է. — Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Հովհաննես Թումանյան/ ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
Ժամանակով Կատուն ճոն[1] էր, Շունն էլ գըլխին գըդակ չուներ, Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի: Եկավ մի օր, ձմեռվան մըտին, Կատվի կուշտը տարավ մորթին: — Բար’ աջողում, ուստա Փիսո, Գլուխըս մըրսեց, ի սեր ասծո, Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
ՈՒԼՈՒՆՔ
Գարունը եկավ ամպերով, Ամպերը եկան անձրևով. Անձրևը տանեմ արտին տամ, Արտը ինձ ցորեն տա. Ցորենը տանեմ ջաղացին տամ, Ջաղացը ինձ ալյուր տա․ Ալյուրը տանեմ տաշտին տամ, Տաշտը ինձ խմոր տա. Խմորը տանեմ թոնրին տամ, Թոնիրը ինձ հաց տա. Հացը տանեմ բոշին տամ, Բոշեն ինձ ուլունք տա. Ուլունքը տանեմ նանիս տամ, Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜, Տանից …
Ճամփորդները
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։ — Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։ — Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։ — Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ …
Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը
Հոգուս հատոր, Սրտիս կտոր, Դասիս համար Դու մի հոգար: Թե կան դասեր Կա նաև սեր, Եվ ի՞նչ զարմանք Իմ աղավնյակ, Որ կենդանի Մի պատանի Սերը սրտում Դաս է սերտում…
Առաջին ձյունը
-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս, Բակն ու դուռը լի Ինչքան սպիտակ Թիթեռ է գալի… Էսքան շատ թիթեռ Չեմ տեսել ես դեռ: -Չէ՛,իմ անուշիկ, Թիթեռներ չեն էտ. Թիթեռներն անցան Ծաղիկների հետ: Էտ ձյուն է գալի, Փաթիլն է ձյունի, Որ կարծես սպիտակ Թիթեռնիկ լինի: Հովհաննես Թումանյան
Անհաղթ աքլորը
Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ… Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։ Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.