Category Archives: Դոնալդ Բիսեթ
Պարոն Կատկորդիլոսը /Դոնալդ Բիսսեթ/
Մի անգամ Լուսնի Մարդը վերևից նայեց Երկրին, նա միշտ էլ վերևից նայում է Երկրին, և մի հսկա շուն տեսավ, որ կատաղի հաչալով ընկել էր փոքրիկ կատվի ետևից: — Անպետքին տես, է՛, — ասաց Լուսնի մարդը: — Էս ինչ է կատարվում, ոնց որ թե սա Հայստրիթի Բուլկուն է: Հա էլի, Բուլկան է: Դե սպասիր, քեզ ցույց …
Ցանկությունների ծառը
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մթից վախեցող ավտոբուսի մասին
Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ-կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում: Գնում-գալիս էին: Փոքրիկ ավտոբուսը նույնպես ցերեկները տանում-բերում էր: Բայց հենց մութն ընկնում էր՝ …
Հեքիաթ փոքրիկ ավտոբուսի մասին, որը վախենում էր մթից
Կար-չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա կարմիր էր և ապրում էր հայրիկի ու մայրիկի հետ: Ամեն առավոտ նրանք լվացվում էին, նախաճաշում բենզինով, մեքենայի յուղով, իսկ հետո ուղևորներ էին տանում գյուղից դեպի ծովափնյա քաղաք: Փոքրիկ ավտոբուսը հաճախ էր ճանապարհը ցերեկով անցնում, բայց գիշերները դեռ առիթ չէր եղել մեկնելու: Նա շատ էր վախենում մթից: Մի անգամ մայրիկը …
Անձրևը
Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում: — Վտվտի՛կ, – ասում էԿտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք: — Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի …
Մոռացված ծննդյան օրը
Կար-չկար մի մեծ փիղ կար: Այս փիղն իր կնոջ ու Յալմար անունով տղայի հետ ապրում էր գազանանոցում: Հայր Փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են: Մի սիրուն օր փիղ մայրիկն ու փղիկր տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա: — Ի°նչ …