Ռոդարի+Աղայան /նախագիծ+խմբային աշխատանք/
Մասնակիցնիր՝ 3-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ 7.04-30.04
Նախագիծը կազմեցին՝ Լուսինե Գասպարյանը և Արմինե Գյոնջյանը
Նպատակը՝ խմբային աշխատանքի կազմակերպում:
Խնդիրները՝
- Ծանոթանալ Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի ստեղծագործություններին
- Ուսումնասիրել և առանձնացնել ստեղծագործություններ
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
- Ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
- Խմբային աշխատանքի արդյունքում՝ ստեղծագործության ճիշտ ներկայացնելը
Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝
Ռոդարիի և Աղայանի ստեղծագործությունների մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած երկու տարիներից: Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները: Վերհիշում անցած ստեղծագործությունները: Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:
Առաջին փուլ.
Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր թեման և սկսում աշխատանքնային գործընթացը /բաժանվում են 5-ից 7 հոգանոց խմբերի/
- առանձնացել ընթերցած ստեղծագործությունները
- գտնել տեղեկություն Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին
- գտնել մուլտֆիլմեր նկարահանված վերը նշված հեղինակների ստեղծագործությունների հիման վրա
- թարգմանչական աշխատանք
Երկրորդ փուլ
Յուրաքանչյուր խումբ ընտրում է հեքիաթը և ներկայացնում՝ սահիկաշարի, ռադիոնյութի, դերային խաղի միջոցով/ այլ/:
Արդյունքում կունենանք խմբային աշխատանքների երկու ամբողջական փաթեթ:
Խմբային աշխատանքի ամփոփում․/ Արևմտյան դպրոց 3.1/
Թարգմանություն՝ Արի թվեր հորինենք, Ջանի Ռոդարի
Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մուլտֆիլմերը, օպերան և հեքիաթները
Մեր ընթերցած ստեղծագործությունները Ջանի Ռոդարիից և Ղազարոս Աղայանից
Տեղեկություն Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին
Ռոդարիական ռադիոնյութ, խմբային աշխատանք Ծակ կոշիկը
Ուրախություն նվիրող մարդուկը
Հարավային դպրոց 3.1 դասարան՝
- Posted in: 3-րդ դասարան ♦ 3-րդ դասարանի նախագծեր