Մուտքի ճամբար
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — 22.03, 23.03. 24.03
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 2018-2019 1-ին դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան
Համագործակցելու ենք՝ Սեդա Թևանյան, Դիանա Ղազարյան, Վալենտինա Թումանյան, Անուշ Դավթյան
Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
- բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
- լողազգեստ /ցամքոց/
Շաբաթվա անելիքներ
Կավագործություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Բակային ընթերցումներ և քննարկումներ
Լող
Երգ
Առաջին օր` 22.03
9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- Շրջում և ճանաչում ենք դպրոցը
10:30-11։00- Միասնական ընդհանուր պարապմունք, սովորում ենք <<Արև, արև, ե՛կ, եկ>> երգը /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
11:00-11:50- Աթաբեկ Խնկոյան Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00- ծաղկատունկ
Երկրորդ օր` 23.03
9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- Այցելություն ագարակ
10:30-10։50- Կավագործություն ծեփում ենք ագարակի կենդանիներին /համագործակցություն Անուշ Դավթյանի հետ/
11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00-ուրախ օտար լեզու /համագործակցություն Դանա Ղազարյան, Վալենտինա Թումանյան/
Երրորդ օր` 24.03
9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- Բույսերի խնամք
10:30-11։00-միասնական ընդհանուր պարապմունք <<Ձիուկ>> երգը /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
11։00-11։30- հեքիաթի ժամ /Թումանյանի «Ճամփորդները»/
11:30-11:50 TV նկարահանում
11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00- հեծանվավարություն
Ճամբարի վերջում, սովորողները անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մակով՝
- սովորած բանաստեղծությունը
- սովորած երգը
- լսած հեքիաթը
- Մոտքի ճամբարում անցկացրած օրը
- Posted in: 3-րդ դասարան ♦ «Մուտքի» ճամբար ♦ Բոլոր նյութերը