Daily Archives: 13.01.2021
Ճամբարային քրոնիկոն
Սեղանի խաղեր և խաղ գույների հետ: Սովորողները խառնելով գուաշի գույները, փորձում են նոր գույներ ստանալ:
Սովորող սովորեցնող
Ճամբարի ընթացքում մասնակցում ենք սովորող-սովորեցնող նախագծերն: Այդ նախագծերց մեկի շրջանակում այսօր Արևմտյան դպրոցի 3-րդ ջոկատի 1-ին դասարանցիներին սովորեցրեցինք Word ծրագրով աշխատել: Սովորեցինք բացել Word ֆայլ, գունավորել մուտքագրած տառերը, հաստացնել և ընդգծել բառերը, մեծացնել տառերը և պահպանել համակարգչում:
Ճամբարային ուրախ օրեր
Մեկնարկվեց ձմեռային ստուգատեսային ճամբարը: Ինչպես ամեն տարի, այս տարի սովորողներ նույնպես ոգևորված ու հետաքրքրված են ճամբարային նախագծերով: Արդեն հասցրել էին ծանոթանալ նախագծերին, ուսումնասիրել էին տարբեր դասավանդողների բլոգները: Ճամնարային առաջին օրը սկսեցինք հետաքրքիր, ջերմ և կարոտած քննարկումներով: Պատմեցին կարդացած գրքերի, ստացած նվերների մասին: Ներկայացրեցին իրենց բլոգում հրապարակած նյութերը: Շատերը հետաքրքիր ֆիլմեր և մուլտֆիլմեր էին առանձնացրել բլոգում …