Խխունջն ու սունկը Աթաբեկ խնկոյան
Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:
Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:
— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:
- Posted in: 3-րդ դասարան ♦ 3-րդ դասարանի առաջադրանքներ 2020-2021 ♦ Աթաբեկ Խնկոյան