Աշուն /Հ.Սահյան
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
Առաջադրանքներ
1. էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
սոսափել-
կապուտակ-
խարույկ-
թափառել-
պարապ-սարապ
Ճարել-
2.Գրի՛ր աշնանային բառեր:
3. Գրածդ բառերից ընտրիր երեքը և կազմիր նախադասություններ:
4. <<Աշունն ու տերևը>> վերնագրով գրի՛ր երկխոսություն:
- Posted in: 3-րդ դասարան ♦ 3-րդ դասարանի առաջադրանքներ 2020-2021