Շաշ հյուրը Հայկական /ժողովրդական հեքիաթ
Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։
Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։
Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․
-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։
Վերջը հյուրը համաձայնում է։
Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։
Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։
-Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։
-Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։
Առաջադրանքներ
1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները:
երկինքը տրաքեց-
ճար չկա-
գործով են ընկնում-
ջուր դարձած-
3.Հեքիաթից դո՛ւրս գրիր այն նախադասությունը , որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:
4. Կազմի՛ր հեքիաթին վերաբերող երկու հարց:
5.Փորձի՛ր առաջարկել տարբերակ թե ինչպե՞ս կարող էր հյուրը տեղեկացնել տանեցիներին, որ մնալու է ընկերոջ տանը, եթե հեռախոս չունի:
- Posted in: 3-րդ դասարան ♦ 3-րդ դասարանի առաջադրանքներ 2020-2021