Ես և շրջակա աշխարհ (Չափորոշիչների նախնական տարբերակ)
«Ես և շրջակա աշխարհը»
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Իմացումի հրճվանք» ծրագիր Ես և շրջակա աշխարհը
«Ես և շրջակա աշխարհը» ծրագիրը ըստ նոր չափորոշիչների պետք է սկսել 2-րդ դասարանից, մինչ դեռ կարծում ենք, որ տվյալ ծրագիրը պետք է իրականացնել հենց առաջին դասարանից։ Քանի որ ըստ չափորոշչի հետևյալ կետերի «Ինքնություն-ինքնաճանաչում» ,«Անվտանգություն», «Փոխհարաբերություններ՝ ընտանիք, դպրոց, համայնք, իրավունքներ, կոնֆլիկտներ․․․կետերը շատ կարևոր են այդ տարիքից սկսած։
«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ: Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները, որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:
1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» ծրագիրը ներառում է «Ինձ շրջապատող մարդիկ», «Բնագիտություն», «Տիեզերք», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», « Բարձունքի հաղթահարման- ճամփորդական կանոններ», «Ինքնասպասարկման» ( լողուսուցման, մարմնամարզական պարապմունքների ընթացքում ինքնուրույն հանդերձափոխվել), «Վարվեցողության կանոններ․(ինչպես պահել մեզ թատրոնում, թանգարաններում, հասարակական տրանսպորտում և մշակութային վայրերում», «Առողջություն» դասընթացները
«Ես և շրջակա աշխարհը» ծրագիրը․
1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու — դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը:
2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:
3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:
4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:
5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը:
6․Օգնում է զարգացնել վտանգներից պաշտպանվելու, խուսափելու հմտություններ
7․ Օգնում է տարածության մեջ ճիշտ և արագ կողմնորոշմանը։
8․Օգնում է զգալ,ճանաչել, աջակցել ընկերոջը, զարգացնում է հաղորդակցման, համագործակցային հմտությունները , արդյունքում էլ ստեղծվում է առողջ միջավայր, որն էլ իր հերթին նպաստում է ԿԱՊԿՈւ սովորողների ներգրավմանը և անկաշկանդ հաղորդակցմանը։
7. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :
1. Ինձ շրջապատող մարդիկ
• Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները
• Իմ թաղը, բակը /որտեղ եմ ապրում/
• Ծեսեր, տոներ, միջոցառումներ
2. Բնագիտություն
• Կենդանի և անկենդան բնություն · Բնագիտական փորձեր
• Եղանակային փոփոխություններ
• Օրացույց
3. Տիեզերք
· Երկնային մարմիններ(Արև, լուսին, մոլորակներ․․․)
4. Բույսերի և կենդանիների խնամք
• Բույսերի տնկում, խնամք
• Կենդանիների խնամք
• Ծառատունկ, ծաղկատունկ
• Բակ-պարտեզի խնամք
5. Անվտանգ երթևեկություն
• Անվտանգ երթևեկության տարրական կանոններ
․Երթևեկության նշանների իմացություն
․Պատշաճ վարքագծի ձևավորում հասարակական տրանսպորտում(մետրոպոլիտեն, երթուղային տաքսիներ, գնացք, օդանավ․․․)
6. Առողջություն
• Անձնական հիգիենա
• Առողջ սնունդ, մարզանք
• Վատ սովորությունների դեմ պայքար
• Անվտանգությունը տանը և դրսում
․ Անվտանգությունը լողավազանում, ծովում, գետում
Ուսումնական գործունեություն, որն իրականացվում է կրտսեր դպրոցում
• Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչուններին
• Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է արդյունքերին, հետևություններ անում, գրանցում, լուսաբանում
• Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու անձնագիր, գրանցում փոփոխությունները
• Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատարում բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ
• Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու պատճառները` ձյուն, անձրև, քամի…
Նախագծային աշխատանքներ
Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:
Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունը ծրագրի բաղկացուցիչ է:
․Ճամփորդության վայրի ընտրություն․ տեղեկության հավաքագրում տվյալ վայրի մասին
․Օնլայն տիրույթում քարտեզ որոնելու և քարտեզից օգտվելու հմտություն
․ Եղանակի տեսության ուսումնասիրում
․ Անվտանգ ճամփորդելու կանոններին հետևելու հմտություն
․Ճամփորդական պարագաների ճիշտ ընտրություն
․ Հեռադիկակից, կողմնացույցից, խոշորացույցից, տեսախցիկից օտվելու հմտության ձևավորում
․Էկո աշխատանքների կազմակերպում, իրականացում
Ճամփորդություններն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են սովորողների ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը: Ճամփորդություն իրականացնելուց առաջ նախապես պլանավորում ենք մեր անելիքները: Սովորողներին հանձնարարվում է ուսումնական, հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել այն տարածքի մասին, որտեղ պետք է այցելել:
Նախապես կատարում ենք աշխատանքի բաժանում. մի խումբը ընթացքում պետք է գծի ճանապարհի քարտեզը, մի խումբը՝ ժամանակին հետևի, մյուսները հարցազրույց վերցնեն տեղի բնակիչներից…
Ուսումնական ճամփորդության ամփոփումն իրականացվում է հետևյալ սկզբունքով՝
• ինչ գիտեի,
• ինչ չգիտեի,
• ինչ իմացա
• ինչ հարցեր ունեմ:
Վերադառնալուց հետո ճամփորդությունն ամփոփվում է ֆոտոշարքով, ֆիլմով, ռադիոլուրով, որոնք հրապարակվում են դպրոցի ենթակայքում, բլոգում:
Աշխատել ենք Քրիստինե Հովսեփյանի հետ:
Փոփոխման ենթակա է:
- Posted in: 3-րդ դասարան ♦ Բոլոր նյութերը