Իմ ձեռքբերումները
Այս ուսումնական տարին սկսեվեց շատ հետաքրքիր և ուրախ։ Ես տեղափոխվեցի երկրորդ դասարան։Այս տարի ես շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի և նոր հմտություններ սովորեցի։ Այս տարի, մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը, մենք մի քանի ճամփորդություն ունեցանք․դրանք շատ հետաքրքիր ուսումնական ճամփորդություններ էին։Ամենաշատը ինձ դուր եկավ շոկոլադի գործարանի այցելությունը։ Այնտեղ մենք տեսանք, թե ինչպես են շոկոլադ պատրաստում և փաթեթավորում։Կորոնավիրուսի պատճառով մենք սկսեցինք առցանց միջավայրում դասերը անցկացնել և ավելի լավ յուրացրեցինք համակարգիչային հմտություները։ Ես այս տարի շարնակեցի հաճախել անգլերենի և պարի խմբակներ և ունեցա երկու պարային համերգ` Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոնի բեմում։Ափսոս, որ պարի դասերը դադարեցված են։ Անգլերեն լեզվի խմբակում ես ավելի լավ սկսեցի հասկանալ և խոսել անգլերեն, սակայն այդ դասընթացները նույնպես դադարեցված են։ Այս տարի ես շատ եմ ընթերցել հեքիաթներ , տարբեր պատմվածքներ։Կարդացել եմ <<Օլիվեր Թվիստը>>, իսկ այժմ կարդում եմ << Ալիսան հրաշքների աշխարհում >> գիրքը։ Սահմանված արտակարգ դրության ընթացքում ես ավելի շատ սկսեցի ձերքի աշխատանքներ կատարել․պատրաստեցի կրծքազարդեր,թևնոցներ, սովորեցի մաքրամե գործել և հելյունագործություն։ Իմ մեջ շատ բան է փոխվել․ես մեծացել եմ, հասունացել և շատ-շատ գիտելիքներ եմ ձեռք բերել։
Մարիա Ստեփանյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը