Daily Archives: 14.05.2020
ԵԶՈՊՈՍ /առակներ/
ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց. — Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն: Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է: