Եղիշե Չարենցի նամակը Լեյլիին
Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ-тоска) «սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն-այսինքն նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպես մանկությունն են սիրում:
Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի. լավ Լեյլի: Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի: Ասում եմ ինձ. կար մի հին աշխարհ. անունը-Նայիրի: Իմն էր այդ աշխարհը-Նայիրին: Արև էր- Լույս, կապույտ, հեռու: Մրգեր կային՝ խաղող, ինչքան շատ,-բատիստե դեղձեր. դեղձեր՝ շրթունքների նման թավ, աղջկա այտերի նման դեղձեր, սեխը-ոսկեկոնք Շամիրամ-ախ, ինչ հիմար անասուններ են նկարիչները, որ մրգեր նկարելիս գրում են «Natur mort»-մեռած են իրենք, և ոչ թե մրգերն են «մեռյալ»: Ուզում եմ շոգ-շոգ-շոգ լինի, Լեյլի, երկինք լինի-կապույտ-կապույտ, ինչպես պողպատի, կամ ծովի փայլը,-մրգեր լինեն-շատ, հասուն, գույնզգույն-և լինի Լեյլին-Լեյլու աչքերը լինեն և ժպիտը խայթող (շոգ արևի նման):
Այսպես եմ մտածում ես՝ հանրակացարանի մի անկյունում ընկած, հանրակացարան, որտեղ ապրում են քսան հոգի. կինս պառկել է «մահճակալի վրա»-ինչի՞ մասին է մտածում, Լեյլի. նա լավ աղջիկ է, Լեյլի. ես…
View original post ещё 383 слова
- Posted in: Բոլոր նյութերը ♦ Գրադարան ♦ Ինքնակրթություն