Նելսոնի նոր ընկերը
-Բա ե՞րբ ես տեր կունենամ, հոգնեցի այսպես դարակին նստել: Ես ուզում եմ, որ ինձ հետ դաս անեն, խաղ խաղան,- ասաց համակարգիչը, որը մենակ- մենակ նստած էր խանութի դարակին:
Հետո եկավ ինչ-որ հայրիկ, այդ համակարգչին տեսնելով՝ ասաց.
-Այս իսկը Նելսոնի համար է:
Հայրիկը գնեց համակարգիչը և տարավ տուն: Մայրիկը, Նելսոնը և Դանան զարդարում էին սեղանը: Հայրիկը կամացուկ տուն մտավ, որ նվերը թաքցնի: Հենց որ ուտելիքը կերան, տորթի մոմերը Նելսոնը փչեց, մայրիկն ու հայրիկը հանձնեցին նվերը: Նելսոնը ինչ-որ բան կարդաց տուփի վրա և հասկացավ, որ համակարգիչ է ներսում: Նելսոնը արագ բացեց իր նվերը և ուրախ ասաց.
-Ա՜խ, ես շատ էի ուզել քեզ ունենայի:
Նելսոն Խաչատրյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը