Կոշիկների արկածները
a.gyonjyan@mskh.am
♦ 25 апреля, 2020
♦ Оставьте комментарий
Լինում են չեն լինում մի զույգ կաշվե կոշիկներ են լինում: Նրանցից ձախը կամակոր է լինում, իսկ աջը՝ քաջ: Նրանց վաճառում էին մի մեծ խանութում: Մի օր այդ խանութ է մտնում մի հաճախորդ, նոր կոշիկ գնելու համար: Խանութում երկար պտտվելուց հետո տեսնում է այդ կոշիկները:
— Ինձ պետք են հենց այս կաշվե կոշիկնե՜րը, — ուրախ բացականչում է հաճախորդը:
— Շատ լավ, դուք կարող եք փորձե՛լ, — պատասխանում է վաճառողուհին:
Հաճախորդը միանգամից փորձեց կոշիկները, վճարեց դրանց համար ևուրախ-ուրախ դուրս եկավ խանութից: Խանութից դուրս գալուց, չգիտիս ինչու ընկնում է և բոլորը սկսում են ծիծաղել նրա վրա: Խեղճը զարմացած ասում է.
— Այս ի՞նչ պատահեց ինձ հետ: Ես հանգիստ քայլում էի, ոտքիս տակ էլ քար չկար: Ինչու՞ ընկա:
Այդ ժամանակ կոշիկները սկսում եմ իրար հետ փսփսալով խոսել:
— Ի՞նչ ես անում, իմ ձախ եղբայր, — կամաց հարցրեց աջ կոշիկը, — ես տեսա, որ քո պատճառով ընկավ մեր նոր տերը:
— Ինձ դուր չի գալիս նա, — համառ պատասխանեց ձախը:
Տղամարդը ոտքի կանգնեց, երկու քայլ արեց և նորից ընկավ: Ուշադիր նայեց իր ոտքերին և հասկացավ, որ կոշիկներից է աննդհատ ընկնում:
— Անպետք կոշիկներ: Ես ձեզ աղբամանը կգցեմ, — բարկացած ասաց տղամարդը:
Նա հանեց կոշիկները և գցեցկողքի աղբամանը, հագավ իր հին կոշիկները և գնաց:
— Վա՜յ, այս ինչ արեցի, — վախեցած ասաց ձախը: — Հիմա ի՞նչ ենք անելու:
— Մի անհանգստացիր, — ասաց քաջ աջը, — հիմա ես մի բան կմտածեմ:
Սկզբից շատ կամաց, իսկ հետո ավելի ու ավելի ուժեղ նա սկսեց սուլել: Այդ սուլոցը լսեց աղբամանի կողքով անցնող մի ծերուկ: Նա նայեց աղբամանի մեջ և տեսավ այնտեղ գեղեցիկ նոր կաշվե կոշիկներ: Վերցրեց կոշիկները, նստեց նստարանին և հագավ դրանք:
— Այս կոշիկները շատ հարմար են այգում զբոսնելու համար, — ուրախացած ասած ծերուկը: Եվ կամաց-կամաց գնաց դեպի այգի:
Կամակոր ձախը սկսեց փնթփնթալ.
— Այս ծերուկը այնքան դանդաղ է քայլում, որ ես արդեն ձանձրանում եմ: Պետք է մի բան անել…
— Չփորձվես այս բարի ծերուկին նեղացնել, — ասում է քաջ աջը:
— Օ՜ֆ, քունս տարավ, — և ձախ կոշիկը քնեց:
Այդ պահին ծերուկը զգաց, որ դժվարությամբ է քայլում: Նրան թվում էր, թե ձախ կոշիկը ահավոր ծանրացել էր:
— Այս ինչ անհարմար կոշիկներ են, — տխուր ասաց ծերուկը: — Նրանք տարբեր են: Մեկը կարծես ծանր լինի, իսկ մյուսը՝ թեթև: Ինչ արած, պետք է հանեմ:
Նա հանեց այդ կոշիկները և թողեց այգու նստարանի վրա:
— Տխուր է, մեզ ոչ ոք չի հավանում, — քնաթաթախ ձայնով ասեց ձախը:
— Որովհետև դու նրանց նեղացնում ես: Իսկ իմ դուրը դա չի գալիս, — պատասխանում է աջը:
— Ստացվում է մենք շատ տարբեր ենք: Այդ դեպքում ինչպե՞ս մենք կարող ենք զույգ կամ թիմ լինել: Ես ուզում եմ մեկ բան, իսկ դու՝ մեկ այլ բան:
Այդ պահին մի զինվորական էր անցնում նստարանի կողքով: Նա նույնպես հագավ կաշվե կոշիկները և ասաց.
— Այս կոշիկները այնքա՜ն լավ են կարված: Ես նրանց ամեն օր կհագնեմ:
Այս անգամ իրարից նեղացած կոշիկները տարբեր կողմեր էին ուզում գնալ: Զինվորականը խիստ ձայնով ասաց.
— Այս ի՞նչ է կատարվում այս կոշիկների հետ: Ապա ինձ լսե՛ք: Քայլեք հերթով:
— Բայց մենք միշտ տարբեր ձևի ենք քայլել, այնպես ինչպես ուզել ենք, — ասաց կամակորը:
— Ես ձեզ կսովորեցնեմ քայլել ինչպեսոր պետքն է: Քայլե՛ք հերթով, սկզբից դու՝ աջ, իսկ հետո դու՝ ձախ: Եվ կրկնեք՝ աջ, ձախ, աջ, ձախ…
— Պարզվում է շատ հեշտ է լինել թիմ: Դրա համար պարզապես պետք է լսել իրար և ունենալ ընդհանուր նպատակ, — ուրախ ասաց ձախ կոշիկը:
Մարի Ավդալյան
Понравилось это:
Нравится Загрузка...