Շնորհակալ թռչունը
Կար չկար մի աղջիկ, նրա անունն էր Սոնա: Սոնան ուներ Սարգիս անունով մի եղբայր: Մի օր, նրանք դուրս էին եկել զբոսնելու և հանկարծ նկատեցին մի աղավնի, որը ընկած էր խոտերի մեջ: Երեխաները մոտեցան աղավնուն ու տեսան, որ թռչնի թևը վնասված է:
-Վայ,-գոչեց Սոնան,- նա վիրավոր է,- և վերձնելով աղավնուն արագ վազեցին տուն: Մայրիկի օգնությամբ վիրակապեցին թևը ու սկսեցին խնամել: Ամեն օր երբ Սոնան և Սարգիսը դպրոցից տուն էին վերադառնում, արագ դասերը անում էին, որպիսզի ժամանակ ունենան աղավնու հետ խաղալու: Ամեն մեկը ձեռքի մեջ մի բուռ կուտ էր պահում ու վազում անկյունից անկյուն: Աղավնին էլ սովորել էր երեխաներին և թողնում էր մոտենան ու սիրեն իրեն: Երկու շաբաթ անցավ: Մայրիկը տեսավ, որ աղավնին արդեն առողջ է առաջարկեց բաց թողնել նրան, որ նա վերադառնա իր ընտանիքի մոտ: Բայց երեխաները արդեն այնքան էին կապնվել թռչունին, որ չէին ուզում բաժանվել: Մայրիկը չստիպեց, մտածեց, որ ժամակ կանցնի և նրանք կհասկանան…
Մի շաբաթ էլ է անցնում, Սոնան և Սարգիսը նկատում են, որ աղավնին տխուր ու հիվանդո տեսք ունի: Ինչքան փորձում էին ուրախացնել նրան, չէր ստացվում: Նրանք հասկացան, որ աղավնին կարոտել է իր տունը: Ճիշտ է շատ դժվր էր բաժանվել իրենց ընկերոջից, բայց նրանք բացեցին պատուհանն ու բաց թողեցին աղավնուն: Երեխաները տխուր նայում էին, թե ինչպես է աղավնին հեռանում իրենցից: Եվ երբ նրանք տուն մտան , քիչ անց ծանոթ ձայն լսեցին, պտտվեցին և տեսան պատուհանի դիմաց թռվռացող աղավնուն և պատուհանագոգին դրված ծաղկած ծառի մի ճյուղ: Այդպես թռչունը շնորհակալություն էր հայտնում իրեն օգնելու համար:
Յանա Բաղդասարյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Մեր հորինած հեքիաթները ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը