Շոկոլադե թվերը
Լինում է չի լինում մի շոկոլադե թագավորություն է լինում։Այնտեղ ամեն ինչ շոկոլադից է լինում` նույնիսկ թվերը։ Մի օր շոկոլադե թվերը, հերթական մաթեմատիկական խնդիրից հետո վեճի են բռնվում։ Բոլորը մտածում էին, որ իրենք ամենալավն են ու ամենակարևորը։ Նրանք շարունակ իրենց էին գովում։
Եվ հանկարծ Յոթը ասում է․
-Ես ամենահաջողակ թիվն եմ , մարդիկ ինձ շատ են սիրում: Ասում են, որ ես իրենց հաջողություն եմ բերում:
Դա լսելով՝ Երեքը ասում է․
-Ինձ նույնպես սիրում են և ասում են, որ ես շատ գեղեցիկ եմ և համեղ։
Հինգը նույնպես խոսում է․
-Ես մարդկանց ոգևորում եմ, երբ մեկին ուզում են գովել նրան հինգ են նշանակում։
Այսպես բոլորը խոսում էին և վիճում, երբ հիշեցին Երկուսին։ Բոլոր թվերը միաժամանակ սկսեցին Երկուսին փնովել և ծաղրել։
-Դու ոչ ոքի պետք չես, մարդիկ քեզ չեն սիրում, նույնիսկ դպրոցում երեխաներին քեզնով են վախեցնում։
Իսկ Երկուսը պատասխանում է․
-Ես արդար թիվ եմ, քանի որ զույգ եմ, ինձ կարող են բաժանել հավասար մասերի և ոչ ոք չի նեղանա։
Այդ պահին շոկոլադե Տասը մի լավ միտք է ասում։
-Եկեք մրցույթ կազմակերպենք և շատ համեղ, գեղեցիկ ուտեստներ պատրաստենք: Ում ուտեստը կլինի ամենագեղեցիկն ու ամենահամեղը, նա էլ կհաղթի և կդառնա ամենագեղեցիկ և համեղ շոկոլադե թիվը։
Բոլորը սկսում են պատրաստվել մրցույթին և շատ համեղ ու գեղեցիկ ուտեստներ են պատրաստում։
Երբ բոլորը ավարտում են ուտեստների պատրաստումը, դրանք դնում են սեղանին։ Վերջինը մոտենում է Երկուսը։ Իր պատրաստած տորթով։ Երբ բոլորը տորթը տեսնում են, շատ են զարմանում։ Զարմացած ու շփոթված նայում են իրար, որովհետր Երկուսը տորթի վրա պատկերել էր իր ընկերներին՝ թվերի ընտանիքը։ Այդ ամենից, թվերը և՛ ուրախանում են, և՛ իրենց շատ վատ զգում։ Նրանք հարցնում են Երկուսին, թե ինչու՞ է իրենց պատկերել տորթի վրա։Երկուսը պատասխանում է․
-Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում և մենք թվերի ընտանիքն ենք, մենք չենք կարող առանց մեկս մյուսի ապրել։ Մենք պետք է իրար շատ սիրենք, օգնենք և պաշպանենք մեկս մյուսին: Բացի այդ՝ ոչ ոք, ոչ ոքից առավել չէ։
Սա լսելով՝ բոլորը գլուխները կախում են, ամանչում և ամեն բան հասկանում։ Շոկոլադե թվերը, միասին որոշում են, որ հաղթողը պետք է լինի Երկուսը։ Այդ օրվանից բոլոր թվերը սկսում են միասին շատ ուրախ, երջանիկ և համերաշխ ապրել։ Եվ այդպես շոկոլադե թվերը մեծանում շատանում և տարածվում են ամբողջ աշխարհով մեկ։
Մարիա Ստեփանյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Մեր հորինած հեքիաթները ♦ Բոլոր նյութերը