Շոկոլադե թվերը
Մի անգամ, շոկոլադի խանութ բերեցին նոր ձևի շոկոլադներ: Վաճառողը նայեց դրանց ու տարավ դրեց մի ազատ պահարանում: Իսկ կարո՞ղ եք գուշակել թե ի՞նչ ձև ունեին շոկոլադները: Դրանք թվերի ձև ունեին, մոտավորապես ձեռքիս ափի չափ` ա՜յ այսքան: Բայց սա ամենազարմանալին ու անսովորը չէր, պարզվում էր, որ շոկոլադե թվերը կախարդական էին, ուղղակի ոչ ոք չգիտեին այդ մասին:
Ընդմիջմանը, երբ վաճառողը գնաց հանգստանալու, թվերը կենդանացան ու սկսեցին իրար հետ խոսել.
-Այս որտե՞ղ ենք մենք ընկել, — ասաց մեկ թիվը:
-Այս այն տեղն է, որտեղից մենք ստիպվծ կլինենք բաժանվել իրարից, — ասաց նրանցից ավագը՝ ինը թիվը:
-Իսկ ինչու՞ պետք է բաժանվենք իրարից, — տխուր հարցրեց երեքը:
-Պետք է բաժանվենք, որովհետև մեզ ստեղծել են նրա համար, որ հաճույք պատճառենք մարդկանց, — բացատրեց նրան ինը:
-Ես շատ եմ վախենում, որ ինձ ուտեն, — դողալով ասաց երկուսը:
-Մի վախեցեք, չէ որ մենք կենդանանում ենք միայն այն ժսամանակ երբ մոտակայքում մարդ չի լինում: Երբ որ մեզ ցանկանան ուտել մենք սովորական շոկոլադ կլինենք և ոչ մի բան չենք զգա:
Շոկոլադներն այնքան էին տարված իրենց զրույցով, որ չէին էլ նկատել, թե ինչպես մի փոքրիկ աղջի մոտեցել էր իրենց և զարմացած նայում էր :
-Մայրիկ մայրիկ, — բացականչեց աղջիկը, — նայիր այս շոկոլադները խոսում են, նրանք կախարդական են:
Բայց մայրիկը չհավատաց նրան, քանի որ շոկոլադներն արագ քարացան: Նա կարծեց թե աղջիկն ուղղակի այդ շոկոլադից է ուզում ու ցանակցավ գնաել դրանցից մի քանիսը: Բայց քանի որ աղջիկը լսել էր նրանց խոսակցությունը չուզեց նրանց բաժանել և խնդրեց մայրիկին որպիսի գնի բոլոր ինը թվերը: Թվերը շատ ուրախացան, որ գոնե այդ բարի աղջկան հաճույք կպատճառեն: Իսկ աղջիկը շշնջաց նրանց, որ երբեք չի ուտի` այլ կպահի։
Յանա Բաղդասարյան
- Posted in: Բոլոր նյութերը