Ես և իմ շնիկ Ռոքսը
Երբ ես փոքր էի չորս տարեկան, մենք շունիկ ունեինք, որն ապրում էր մեր այգում: Նրա անունը Ռեքս էր: Մի քանի ամիս հետո նրան գողացան մեր այգուց: Գարնանային մի գեղեցիկ առավոտ ես և եղբայրս արթնացանք և մեր հայրիկը ասեց, որ մեր շունիկին գողացել են և մենք էլ չենք տեսնելու մեր Ռեքսին: Մենք շատ տխրեցինք և ամեն առավոտ պատուհանից նայում էինք և ուզում էինք կրկին տեսնել մեր շունիկին այգում վազվզելուց գնդակի հետ խաղալիս:
Հիմա ես երազում եմ, որ միօր հայրիկս գա ու ասի, որ շունիկ է մեր համար բերել: Ես նրա մասին լավ հոգ կտանեմ, կկերակրեմ, կխաղամ գնդակով, կտանեմ զբոսանքի: Ու ես նրան կսովորացնեմ ֆուտբոլ խաղալ:
Ժորա Գիժլարյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը