Զատիկի երազը
Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս․․․Երազը այնքան իրական էր թվում, որ նա մի կերպ զսպեց ծիծաղը եւ որոշեց փնտրել իրեն խուտուտ տվողին։
Քանի որ զատիկը քնած էր գեղեցիկ երիցուկի թերթիկների վրա՝ նրանից էլ հենց առաջինը հարցրեց․
— Իսկ դու պատահաբար չտեսա՞ր, թե ով խուտուտ տվեց ինձ։
— Ոչ, չեմ տեսել։ Քիչ առաջ այստեղով մեղու անցավ, գուցե նա՞ է խուտուտ տվել,- կատակեց երիցուկը։
— Երևի,- լրջացավ զատիկը,- լավ է, որ չի կծել
Արեգ Դուրյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը