Բզեզն ու զատիկը
Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս: Իսկ թե ով էր խուտուտ տալիս նա չտեսավ: Պարզելու համար նա նայեց շուրջբոլորը և շշնջալով հարցրեց.
— Տեսնես այդ ո՞վ ինձ խուտուտ տվեց: Միգուցե՞ ինչ-որ մեկը ուզում է խաղալ ինձ հետ:
Նա մագլցեց ծաղիկի վրա և այնտեղից նայեց հարևան ծաղիկին: Այնտեղ զատիկը տեսավ մի չարաճճի բզեզի, որի հետ նախորդ օրը նրանք զվարթ խաղում էին:
— Բզզզ, բարև՛ բզեզ, — ուրախ ասաց զատիկը:
— Բզզզզզ, բարև՛ զատիկ, — պատասխանեց բզեզը: — Տոնդ շնորհավո՜ր, զատիկ:
— Ինչու՞ ես ինձ շնորհավորում: Այսօր իմ ծնունդը չէ, — շփոթված ասաց զատիկը:
— Ինչպե՞ս չշնորհավորեմ: Այսօր Սուրբ Զատիկի տոնն է և բոլորը շնորհավորում են իրար և ասում. “Քրիստոս հարիավ ի մեռելոց”:
— Ինչ հետաքրքիր է…
— Ոչ, զատիկ դու պետք է պատասխանես. “Օրհնեալ է հարությունը Քրիստոսի”:
— Իսկ ինչպե՞ս են նշում այդ տոնը:
— Հիմա ես քեզ մանրամասն կպատմեմ:
Եվ նրանք թռչեցին դեպի հովիտներ ուրախ նշելու Սուրբ Զատիկի տոնը:
Ավդալյան Մարի
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը