Զատկի տոնից փախած ձվիկը
Զատիկ էր։ Տատիկը հավաբնից հավաքեց մի զամբյուղ ձու եւ տարավ տուն, որպեսզի դրանք ներկի՝ Զատկի տոնի համար։ Իսկ այդ ձվերի մեջ կար մի չարաճճի ձու, որն ամբողջ ընթացքում փորձում էր փախչել տատիկից։ Նա անընդհատ գլորվում էր դես ու դեն։ Իսկ տատիկի փիսիկը նստած լպստում էր բերանը և ուշադիր հետևում չարաճճի ձվիկին։ Երբ արդեն ձվերի մեծ մասը լվացվեցին եւ հայտնվեցին կաթսայի մեջ, չարաճճի ձվիկը վախից գլորվեց և սեղանից ընկավ հատակին՝ ուղիղ փիսիկի դիմաց։ Փիսիկն իրեն չկորցրեց եւ մի ակնթարթում կուլ տվեց չարաճճի ձվիկին։ Ահա այսպես Զատկի տոնից փախած ձվիկը հայտնվեց փիսիկի փորիկում։
Արեգ Դուրյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը