Ինչպ՞ես ձվիկը Զատկին կարմիր դարձավ
Լուսինեենց սառնարանում մի ձվիկ էր ապրում: Նա շատ եսասեր էր ու նաև չարաճճի, չէր սիրում ոչ ոքի ու չէր շփվում այլ ձվիկների հետ: Մեկուսացել էր սառնարանի մի անկյունում և դժգոհ դեմքով աջ ու ձախ էր նայում:
Մի օր էլ, երբ եկավ Զատկի տոնը, Լուսինեի մայրիկը ուրախ ժպիտով բացեց սառնարանի դուռը և հանեց այնտեղի բոլոր ձվիկներին, որպեսզի նրանց գեղեցիկ, պայծառ, գունավոր զգեստներ հագցնի: Մեր դժգոհ ձվիկը որոշեց փախուստի դիմել. գլորվեց և թաքնվեց սառնարանի տակ, որպեսզի իրեն հանկարծ չներկեն:
Այդ ժամանակ Լուսինեն ուրախ խաղում էր խոհանոցում իր փոքրիկ գնդակով և անհամբեր սպասում, թե երբ է մայրիկը ներկելու ձվիկներին: Ու երբ մի պահ ուշադրությունը շեղվեց, գնդակը գլորվեց ուղիղ սառնարանի տակ: Աղջիկը կռացավ, որ այն դուրս բերի այնտեղից և ի՜նչ տեսավ` մի փոքրիկ բարկացած ձվիկ: Աղջիկն այնքան հավանեց ձվիկին, որ վերցրեց ափերի մեջ և սկսեց շոյել նրան ու քնքուշ խոսքեր ասել.
-Իմ սիրո’ւն ձվիկ, դու կլինես այս Զատկի իմ ամենասիրելի ձվիկը: Ես քեզ կտանեմ և ինքս կներկեմ, կարմիր գեղեցիկ զգեստ կհագցնեմ, կզարդարեմ:
Ձվիկը շոյվեց աղջկա ջերմ խոսքերից, իրեն լավ զգաց և բարիացավ: Լուսինեն տարավ նրան սեղանի մոտ, ընտրեց ամենավառ կարմիր գույնը և ներկեց իր փոքրիկ ձվիկին: Ու ահա այսպես մեր չարաճճի ձվիկը Զատկին կարմիր դարձավ:
Նարե Սարգսյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը