Երազկոտ ձվիկը
Կար-չկար մի ձվիկ կար: Այդ ձվիկը այնքան երազանքներ ուներ, որ նրա անունը դրել էին Երազկոտ ձվիկ: Փոքրիկ ձվիկը երազում էր մեծանալ և դառնալ զատկի ձու, որպեսզի իրեն ներկեն ինչ-որ մի պայծառ գույն, օրինակ` ալ կարմիր: Նա երազում էր, որ լինելով մեծ ալ կարմիր զատկի ձու, նա կլինի ամենաուժեղը և կռվելով ուրիշ ձվերի հետ միշտ կհաղթի: Վերջապես մի օր նրա երազանքը կատարվեց, և նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Երազկոտ ձվիկը:
Մարի Ավդալյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը