Երազկոտ ձվիկը
Իմ ձվիկը շատ երազկոտ է։ նա ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, սպասում է Զատկի տոնին։ Նա անհամբեր օրերն է հաշվում և ամեն անցնող օրվա հետ էլ ավելի է ուրախանում։ Ձվիկը մտածում է, որ տոնին ամենագեղեցիկն ինքն է լինելու։ Երազկոտ ձվիկը չի սխալվում, որովհետև ես կիրականացնեմ նրա երազանքը և կներկեմ աշխարհի ամենավառ գույներով։ Այնպես որ Զատկական ուրախ տոն, ես ու ձվիկս անհամբեր սպասում ենք քեզ։
Մեսրոպյան Ռազմիկ
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը