Սովորողները պարապության չմատնվեցին, իսկ մենք ձեռք բերեցինք ու դեռ ձեռք ենք բերում նոր հմտություններ

Առաջին անգամ առցանց ուսուցում իրականացրել ենք 4 տարի առաջ, երբ H1N1 վարակի պատճառով ողջ հունվարը ստիպված եղանք անցկացնել տանը: Այն ժամանակ կրթահամալիրը միակն էր, որն իրականացրեց հեռավար-առցանց ուսուցում:

Այս տարի մարտի 2-ից կրկին անցանք նույն ռեժիմին: Սկզբում մտածում էինք, որ մեկ-երկու շաբաթ է, և հեշտ կլինի աշխատել (հատկապես, որ փորձն ունեինք), սակայն, երբ հայտարարվեց, որ պետք է մեկ ամիս շարունակ կրթական ծրագիրը կազմակերպել հեռավար, ամեն բան փոխվեց:

Առաջին շաբաթվա առաջադրանքները կազմելիս, ծնողների հետ քննարկումից հետո, հասկացա, որ առաջադրանքները թեպետ քիչ են, սակայն ժամանակատար են: Չնայած այն բանի, որ տեսաֆիլմի միջոցով առավել տեսանելի է սովորողի աշխատանքը, այնուամենայնիվ ծնողի համար բարդ է սովորողի հետ տեսաֆիլմեր պատրաստելը, հատկապես այն դեպքում, որ բոլոր ծնողներն աշխատում են՝ մի մասը առցանց, մի մասը՝ աշխատավայրում:

Ինքս էլ ծնող եմ, և այդ դժվարությունը զգում եմ. չէ՞ որ առցանց աշխատանքն ավելի ժամանակատար է, պատասխանատու: Պատասխանատու այն առումով, որ առաջադրանքներն էլ. հասցեիդ ստանում ես անընդհատ ու առանց ժամանակի սահմանափակման: Ստուգում ես, թույլ տված սխալները սովորողի հետ քննարկում, շտկումներ անում և տեղադրում դասարանական բլոգում: Այս ամենի հետ միաժամանակ տեսաֆիլմ պատրաստելը (գործունեության գրեթե բոլոր ձևերից) առաջացնում է մեծ դժվարություն:

Ահա երկու շաբաթվա աշխատանքի արդյունքը.

Ուզում եմ նշել նաև, որ այս ընթացքում լավ հնարավորություն ունենք ՏՀՏ գործիքներ, նոր ծրագրեր գտնելու և պրպտելու համար: Ես ինքս շատ նոր ծրագրեր, ՏՀՏ հմտություններ ձեռք բերեցի և դեռ կբերեմ:

Ուզում եմ մի փոքր էլ խոսել տեսազանգով դասերից:

Առցանց ուսուցման շրջանում բոլորս սկսեցինք ուսումնասիրել, գտնել նոր հարթակներ՝ սովորողների հետ կապ հաստատելու համար: Առնոլդ Միքայելյանի հետ փորձեցինք Messenger-ով խումբ ստեղծել և շախմատի դաս անցկացնել: Սակայն, երբ փորձեցինք, հասկացանք, որ  Messenger-ը թույլ չի տալիս յոթ հոգուց ավելի մարդ ներգրավվել:

Հետո, երբ Հերմինե Անտոնյանը տարբեր օնլայն հարթակներ առաջարկեց, երկրորդ դասարանի սովորողներիս հետ սկսեցինք փորձարկել, մեր Outlook-ի Teams ծրագրով կապ հաստատել և միասնական քննարկում իրականացնել:

Թվում էր, թե ամեն բան շատ հարթ է լինելու, սակայն այդքան էլ այդպես չէր, քանի որ կային մի շարք խնդիրներ՝

  • Վերջին օրերին համացանցի ծանրաբեռնված լինելու պատճառով կապը շատ թույլ էր:
  • Չունենք համապատասխան փորձ թե՛ մենք, թե՛ սովորողները: Չնայած այդ ամենին, այստեղ մեզ օգնության է հասնում մեր մեդիագրագիտությունը և սկսում ենք նոր գործիքի ուսումնասիրությունը:
  • Եթե դասարանում կարողանում ես բոլոր սովորողներին տեսնել և քննարկման ընթացքում հայացքով ցույց տալ, թե ով պետք է խոսի, այս դեպքում դա չկա, որն էլ իր հերթին դժվարացնում է քննարկման արդյունավետությունը:
  • Սովորողների իրար չլսելու, իրար հերթ չտալու սովորությունը ևս խանգարում է:

Teams-ով աշխատելիս մասնակցում էր քսան սովորող, և դա դժվարացնում էր բոլորի հետ շփումը: Հաջորդ հանդիպումը որոշել ենք կազմակերպել 10-12 հոգիանոց խմբերով՝ քննարկումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Դասի հետաքրքիր կադրերից փորձել եմ ստեղծել այսպիսի ֆիլմ:

Այս շաբաթ փորձեցինք նաև Դասարան TV  հաղորդաշարը նկարահանել առցանց տարբերակով: Սովորաբար նկարահանումներն իրականացնում ենք դպրոցական առօրյայում, բայց այս անգամ փորձեցինք հավաքել Արևմտյան Դպրոցի-պարտեզի սովորողների, դասավանդողների ստեղծած նյութերը և ունեցանք հետաքրքիր հաղորդում:

Չնայած դժվարությունների, այնուամենայնիվ չի կարելի ժխտել, որ հեռավար-առցանց ուսուցումն ունի շատ դրական կողմեր: Սովորողները պարապության չմատնվեցին, իսկ մենք ձեռք բերեցինք ու դեռ ձեռք ենք բերում նոր հմտություններ:

Նյութը հրապարակվել է <<Դպիր>> հանդեսում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Մասսիմո Խարբութլի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան Դպրոց-պարտեզ 5.1 դասարան mskh.am

Ալեն Հարությունյանի բլոգ

Միջին դպրոց, 6.5 դասարան

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

2022-2023 ուսումնական տարի. 2-1 դասարանի բլոգ

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 11.1 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական թվային գրադարան

Ձեր օնլայն հանրագիտարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Դասվարի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ, «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ տարի

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: