Հետաքրքիր պատմություն
Ես ու մայրիկս շատ ենք սիրում ճամփորդել։ Մեզ հետ հաճախ հետաքրքիր պատմություններ են պատահում։ Այս անգամ կպատմեմ Ծաղկաձորում հանդիպած մի դրվագի մասին․
Մայրիկիս հետ ճոպանուղուց վերադառնալիս Կեչառիսի վանքի մոտ ես տեսա մի մեքենա, որի վրա աղվես էր կանգնած։ Այնքան բնական էր աղվեսի տեսքը, որ ինձ թվաց թե նա կենդանի է։ Շատ լավ եմ հիշում, որ նույնիսկ շորեր կար նրա հագը։ Երբ մայրիկիս ցույց տվեցի, նա ինձ բացատրեց, որ հայկական հարսանիքների ժամանակ շարասյան առաջին մեքենայի վրա աղվես են դրել։ Հետո մենք իհարկե տեսանք նաև հարս ու փեսային։ Հարսանյաց աղվեսը շատ տպավորվեց ու երբեք չեմ մոռանա:
Արամ Տոնոյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Առցանց ուսուցում ♦ Բոլոր նյութերը