Մայրիկս ու ես
Երբ առավոտյան բացում եմ աչքերս, առաջին բանը, որ տեսնում եմ, մայրիկիս ժպիտն է: Ես հասկանում եմ, որ օրս լավ է անցնելու: Մայրիկիս անունը Արևիկ է և նա իսկապես շատ նման է արեգակի: Երբ մայրիկս տանն է, մեր շուրջ ամեն ինչ ջերմանում է, պայծառ գույներով ներկվում: Երբ մայրիկս գրկում է ինձ, ես ոչ մի բանից չեմ վախենում և ինձ շատ ապահով եմ զգում:
Ես ու մայրիկս նաև դժվարությունների միջով ենք անցել, բայց նույնիսկ ամենաբարդ պահերին մայրիկս ամուր բռնել է ձեռքս և բաց չի թողել:
Մեր օրերում բոլորս կարող ենք պարծենալ մեր լավ մայրիկներով, բայց կան երեխաներ, որ չունեն մայրիկ: Լավ, եկե’ք վատ բաներից չխոսենք, վե’րջ:
Երբ մենք հիվանդ ենք լինում, մեր մայրիկները գիշերը չեն քնում, որպեսզի մեզ խնամեն, ամենահամեղ ուտեստները պահում են մեզ համար, որպեսզի մենք առողջ մեծանանք և անում են ամեն ինչ, որպեսզի մենք ուրախ լինենք:
Մենք պետք է գնահատենք մայրիկի աշխատանքը:
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Բոլոր նյութերը