Բա՜րև, գարո՜ւն
Բա՛րև գարուն, դու իմ ամենասիրած եղանակներից մեկն ես, որովհետև դու տաք արև ու ջերմություն ես բերում քեզ հետ։ Երբ դու գալիս ես՝ երեխաները ուրախացած բակ են իջնում եւ ուրախ խաղեր խաղում։ Դա կարելի է անել նաեւ ձմռանը, բայց ձմռանը տաք հագուստը խանգարում է։
Գարուն, գիտե՞ս, մայրիկս սիրում է նաեւ քո ձնծաղիկը, կակաչը։ Նա սպասում է, թե դու երբ ես գալու, որ ես իրեն նվիրեմ այդ ծաղիկներից։ Նա հատկապես ուրախանում է, երբ ես դրանք անձամբ եմ հավաքում դաշտից։ Դաշտերում քո գալով ավելանում է կանաչ գույնը, բնությունը շատ գեղեցիկ է դառնում։ Կարծես ամեն ինչ նորից ծնվի։ Նույնիսկ գետերն են սկսում ուրախությունից ավելի բարձր քչքչալ։ Շատ հաճելի է քեզ հետ, երբեք չմոռանաս գալ։
Արեգ Դուրյան
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Բոլոր նյութերը