Շաբաթվա գործունեություն 2.03-6.03
Սիրելիներս, անցնում ենք առցանց ուսուցման, քանի որ մեկ շաբաթ տանն ենք
լինելու: Առաջադրանքները ինձ եք ուղարկում մինչ շաբաթ օրը:
Մայրենի
1. Սովորում եք Աղայանի բանաստեղծություններից մեկը, ձայնագրում և ուղարկում
եք ինձ:
Բանաստեղծությունները ընտրեք բլոգից: Չմոռանաք նաև համակարգչով
նկարել ձեր ընտրած
ոտանավորը:
2. Ձեր ցանկությամբ ընտրեք հեքիաթ, կարդացեք և պատմելով նկարահանեք
/կարող եք նաև օտար լեզուներով կարդալ և նկարահանել/:
3. Գրեք փոքրիկ պատում «Բա՜րև, Գարո՜ւն» վերնագրով
Մաթեմատիկա
Սովորում եք բազմապատկման աղյուսակը ամբողջությամբ:
Խաղում եք բազմապատկման աղյուսակի այս խաղը / օր 15 րոպե/: Ընտրում եք
1-ից 10 մակարդակը և խաղում:
Խաղը կարող եք խաղալ միայն համակարգչով, քանի որ ֆլեշ ծրագիր է պահանջում:
Եթե ակտիվ չէ ծնողների օգնությամբ ակտիվացրեք:
Կարծում եմ առաջադրանքները շատ չեն մեկ շաբաթվա համար:
- Posted in: 2-րդ դասարանի առաջադրանքներ ♦ 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Աշխատաժամանակ ♦ Բոլոր նյութերը