Նապաստակն ու ոզնին. Գրիմ եղբայրներ

Ամռան մի առավոտ ոզնին դուրս եկավ դաշտ զբոսնելու: Նրան պատահեց նապաստակը:

– Բարև, նապաստակ եղբայր, ո՞նց ես,- հարցրեց ոզնին:

Իսկ նապաստակը, փոխանակ քաղաքավարի բարևելու, ասաց.

– Այդպես վաղ ի՞նչ ես անում դաշտում, ոզնի:

– Զբոսնում եմ:

– Զբոսնո՞ւմ ես,- զարմացավ նապաստակը,- իմ կարծիքով քո այդ ծուռտիկ ոտներով շատ չես զբոսնի:

– Դու կարծում ես, թե ինձնից արա՞գ կվազես,- հարցրեց ոզնին:

– Իհարկե,- ծիծաղեց նապաստակը:

– Փորձենք,- ասաց ոզնին:

– Փորձենք,- ծիծաղեց նապաստակը:

– Դե այստեղ քիչ սպասիր, գնամ տուն, նախաճաշեմ, գամ: Լա՞վ:

– Լավ:

Ոզնին վազեց տուն և կնոջն ասաց.

– Կնիկ, շուտով շորերդ հագիր, պետք է դաշտ գնանք:

– Ի՞նչ կա որ,- հարցրեց կինը:

– Նապաստակի հետ գրազ եմ եկել, թե ո՞վ ավելի արագ կվազի: Դու պետք է ինձ օգնես:

– Գժվե՞լ ես, ինչ է: Դու ո՞նց կարող ես նապաստակից առաջ անցնել:

– Քո գործը չէ: Ես գիտեմ, թե ինչ եմ անում:

Կինը շորերը հագավ, և նրանք դաշտ գնացին: Ճանապարհին ոզնին կնոջն ասաց.

– Այ, այս դաշտով պետք է վազենք: Ես մի ակոսով, նապաստակը մյուս ակոսով: Դա մի ակոսի ծայրին նստիր, երբ նապատակը վազելով կգա քեզ մոտ, հանկարծ դուրս եկ և գոռա. «Ես արդեն այստեղ եմ»: Հասկացա՞ր:

– Հասկացա,- ասաց ոզնու կինը:

Իսկ ոզնին ու իր կինը այնպես նման էին իրար, ոնց որ ջրի երկու կաթիլ:

Այդ ժամանակ նապաստակը եկավ:

– Դե, վազենք,- ասաց նա:

– Վազենք:

– Մե՛կ, երկո’ւ, երե’ք:

– Վազենք:

Ոզնին մի քանի քայլ վազեց, ապա կամաց ետ դարձավ և իր տեղում հանգիստ նստեց: Երբ նապաստակը հասավ ակոսի ծայրին, հանկարծ ոզնու կինը դուրս եկավ ա գոչեց.

– Իսկ ես արդեն այստեղ եմ:

Շատ զարմացավ նապաստակը, որ ոզնին հաղթեց իրեն, և բարկացած գոչեց.

– Էլի վազենք: Մեկ, երկու, երեք,- և քամու նման վազեց:

Երբ որ տեղ հասավ, հանկարծ ոզնին դուրս եկավ և գոչեց.

– Իսկ ես արդեն այստեղ եմ:

– էլի վազենք,- բարկացավ նապաստակը: էլի վազեցին:

Նապաստակն այնքան այս ու այն կողմ վազեց, որ ուժասպառ եղավ:

– Դու ինձ հաղթեցիր,- ասաց նապաստակը և գլուխը կախ հեռացավ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Մասսիմո Խարբութլի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան Դպրոց-պարտեզ 5.1 դասարան mskh.am

Ալեն Հարությունյանի բլոգ

Միջին դպրոց, 6.5 դասարան

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

2022-2023 ուսումնական տարի. 2-1 դասարանի բլոգ

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 11.1 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական թվային գրադարան

Ձեր օնլայն հանրագիտարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Դասվարի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ, «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ տարի

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: