Դասարան TV նախագիծ
Նախագիծն իրականացնում են՝ 1-ից 5-րդ դասարանի սովորողներ
Թողարկման ժամանակացույց՝ յուրաքանչյուր կիրակի
Նախագծի համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան և Լուսինե Պետրոսյան
Նպատակը՝
- սովորողների համագործակցություն
- Հաղորդումների ամենշաբաթյա հաճախականություն ( թողարկվում են յուրաքանչյուր կիրակի)
- Ծնողների ներգրավումը հաղորդման ստեղծման ընթացքին
- Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծերի լուսաբանում, ներկայացում
- Սովորողների և նրանց նախասիրությունների ներկայացում
Խնդիրները՝
- սեբաստացի սովորողներին համախմբելը
- ազատ և անկաշկանդ խոսելու կարողությունների զարգացում
- մտքերը/ասելիքը հասկանալի, պարզ ձևակերպելու, արտահայտելու կարողությունների ձևավորում և զարգացում
- արտահայտիչ խոսելու կարողությունների ձևավորում և զարգացում …
- դիմացինին լսելու կարողությունների զարգացում / կա պասիվ լսել, որ լսում է ուղղակի, ակտիվ լսել՝ որ լսում, հարցեր է տալիս/
- լսածի վերաբերյալ հարցեր տալու կարողությունների զարգացում
- հաղորդաշարը նախագծելու կարողությունների զարգացում
- աշխատանքները պլանավորելու կարողությունների զարգացում
- սցենար դարձնելու կարողությունների զարգացում
- սցենարը մշակելու կարողությունների զարգացում
Դասարան TV-ի մասին
Դասարան-TV-ի ֆորմատն այժմ փոխվել է: Որպեսզի TV-ի աշխատանքներին ավելի շատ սովորողներ ներգրավվեն, հաղորդավարներն ամեն անգամ տարբեր են: Մասնակցում են տարատարիք սովորողներ: Երբեմն էլ սովորողներն իրենք են առաջարկում հաղորդումը վարել: Դասարան TV նախագծի ողջ գործընթացքը շատ հետաքրքիր է: Մասնակցում են բոլոր սեբաստացիները: Նկարահանումների, ձայնագրությունների ընթացքում, երբեմն սովորողներն իրենք են փոփոխություն անում սցենարում: Այս նախագծի մեջ ներգրավված են նաև ծնողները: Նրանք օգնում են, դպրոցից դուրս իրականացվող նկարահանումներին: Նախագծի շնորհիվ, սովորողները ավելի լավ են ճանաչում իրենց կրտսեր և ավագ ընկերներին: Դասարան TV-ի հաղորդումները օգնում են նաև կրթահամալիրը առավել թափանցիկ ներկայացնելուն:
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Նախագծեր ♦ Բոլոր նյութերը