Անճոռնի ճուտիկը /Հանս-Քրիստիան Անդերսեն/

Քսանմեկ օր թուխսը վեր չէր կենում ձվերի վրայից: Արդեն դուրս էին եկել տասներկու բրդոտ ճուտիկ, մնում էր միայն մի կանաչավուն ձու: Հանկարծ թուխսը լսեց, որ ձվի ներսից թխթխկացնում են: Իսկույն կտուցով ձուն ջարդեց,և միջից դուրս եկավ ճուտիկը: Նա նման չէր իր եղբայրներին ու քույրերին:  Ավելի բրդոտ էր, ավելի դեղին, տոտիկները՝ կարճ-կարճ, կտուցը՝ տափակ: <<Անճոռնի է>>, — մտածեց մայրը: Հավն իր ճուտիկներին հավաքեց ու հպարտ-հպարտ, կրթկրթալով գնաց բակ: Բոլորն արագ-արագ վազվզում էին: Միայն վերջում դուրս եկած ճուտիկը քայլում էր ծանր ու օրորվելով: Մայրը ճուտիկներին տարավ առվի ափ՝ քուջուջ անելու: Անճոռնի ճուտիկը ջուրը տեսավ թե չէ, մեջն ընկավ: Մայր սաստիկ ճչում էր, թևերը թափահարում, դեպի ջուրը նետվում: Ճուտիկները ճվճվում էին ու դեսուդեն ընկնում, իսկ անճոռնի ճուտիկը հանգիստ լող էր տալիս ջրի երեսին: Պառավ նանը, աղմուկը լսելով, դուրս վազեց, որ տեսնի, թե ինչ է պատահել: Լողացող ճուտիկին տեսնելով՝ նա գոչեց.

— Վա՛յ, այս ի՞նչ եմ արել, հավի տակ բադի ձու եմ դրել:

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր այս բառերը:

թուխս —

անճոռնի —

գոչել —

2. Երբ հավիկմայրիկը ճուտիկին տեսավ, ի՞նչ մտածեց:

3. Երբ պառավ նանը տեսավ լողացող ճուտիկին, ի՞նչ կանչեց: Գրի՛ր պառավի խոսքերը:

4. Ինչպիսի՞ն էր ճուտիկը: Նկարագրի՛ր նրան:

5. Ինչպիսի՞ն ես դու: Նկարագրի՛ր քեզ և նկարի՛ր: Պատմի՛ր քո նախասիրությունների մասին: 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 7.3 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական հանրագիտարան

Ձեր թվային գրադարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: