Ծաղկեվանք
«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ
Վայր՝ Կոտայքի մարզ, Արայի լեռ, Ծաղկեվանք :
Օր՝ Սեպտեմբերի 20 Մեկնում՝ ժ. 9:30,
Վերադարաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 16:00
Դասարան՝ 2.1
Սովորղների թիվ՝ 25
Պատասխանատուներ՝ Արմինե Գյոնջյան, Փառանձեմ Գրիգորյան
Ճանապարհի նկարագրություն՝
Երևան-Արա լեռ հեռավորությունը՝ 54,7 կմ
- Առաջին կանգառ՝ Նոր Երզնկա
- Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Զանգու գետի մոտ էկո աշխատանք /խաղերգերի ուղեկցությամբ «Գնացեք տեսեք» , «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» , «Ձիուկ»/
- Երկրորդ կանգառ՝ խնձորի այգիներն ավարտվում է և սկսվում է Շամիրամի ջրանցքը այդ հատվածում իջնում ենք
- Ընդմիջում
- Քայլարշավ դեպի Ծաղկեվանք
- Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
- Ազգային խաղեր /հոլ. հավալլա, քարկտիկ և այլն/
Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
- Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
- Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելուկարողություններ
Խնդիրները՝
- տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
- կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
- օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
- խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
- իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
- ուսումնասիրել միջավայրը
- էկո աշխատանքի իրականացում.
- լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական
Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
- արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
- Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր, շախմատ, գիրք,
- Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
- Օրապահիկ
Ճամփորդությունից հետո նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում և սովորողների բլոգներում:
Ճամփորդությունից առաջ կատարած աշխատանքներ
Սովորողները համացանցից, դուրս են բերել Ծաղկեվանքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ֆիլմ-պատումներ հրապարակած այնտեղ այցելած ճամփորդների կողմից.
Ծաղկեվանքի և կույս Վառվառայի լեգենդի մասին
Շարունակելի
Ճամփորդություն
Արա լեռ, Ծաղկեվանք
Ճամփորդական ռադիո
Մեր հորինած լեգենդը -սավարողների պատումները մեկ հղումով
- Posted in: 2-րդ դասարն ♦ 2019-2020 ուսումնակա տարի ♦ Ճամփորդություններ ♦ Բոլոր նյութերը