Պարոն Կատկորդիլոսը /Դոնալդ Բիսսեթ/

Մի անգամ Լուսնի Մարդը վերևից նայեց Երկրին,   նա միշտ էլ վերևից նայում է Երկրին, և մի հսկա շուն տեսավ, որ կատաղի հաչալով ընկել  էր փոքրիկ կատվի ետևից:

_Անպետքին տես, է՛, -ասաց Լուսնի մարդը: _ Էս ինչ է կատարվում, ոնց որ թե սա Հայստրիթի Բուլկուն է: Հա էլի, Բուլկան է: Դե սպասիր, քեզ ցույց կտամ՝ ինչ է նշանակում կատուների ետևից վազել:

Եվ ահա կեսգիշերին, երբ Լուսինը լուսավորում էր Աֆրիկայի երկինքը, Լուսնի մարդը մի անգամ էլ նայեց Երկրին: Նա ուզում էր իր հին ընկերոջը տեսնել՝ Կատկորդիլոսին: Պարոն Կատկորդիլոսի մի կեսը  կատու էր, մյուս կեսը՝ կոկորդիլոս: Նրա նման էլ չկա, միայն ինքն է Կատկորդիլոս: Նա բոլորից  հեռու էր ապրում, Աֆրիկայի ինչ-որ քարանձավում, և ոչ մեկի հետ չէր հանդիպում:

_Դու այդտեղ չե՞ս տխրում,-հարցրեց Լուսնի մարդը:
_Այսպես լավ է,-պատասխանեց պարոն Կատկորդիլոսը:
_Իսկ ես այդպես չեմ կարծում,-ասաց Լուսնի մարդը:-Քեզ նույնիսկ ոչ ոք չի համբուրում և բարի գիշեր չի ասում:
_Ինչ դմբո ես,-ասաց պարոն Կատկորդիլոսը: -Ես աշխարհում միակ արարածն եմ, որ միշտ կարող է մեկին «Բարի գիշեր» ասել :  Նայիր

Պարոն Կատկորդիլոսը պտտվեց, դարձավ օղակի նման, և կոկորդիլոս կեսը համբուրեց կատու կեսին:
_Բարի գիշեր, սիրելի Կոկ,-ասաց կատուն կոկորդիլոսին:_Բարի գիշեր և բարի քուն:

_Բարի գիշեր, իմ Կատ բարեկամ,-պատասխանեց կոկորդիլոսը կատվին:-Բարի գիշեր և հաճելի երազներ:

_Այո՜,-ասաց Լուսնի մարդը: -Պարզվում է, որ Կատկորդիլոս լինելը այնքան  էլ վատ բան չէ:

_Իհարկե,-համաձայնեց պարոն Կատկորդիլոսը: Բայց մի քանի տհաճ բաներ կան:

_Այդ ինչ տհաճություններ են:
_Հասկանո՞ւմ ես,-ասաց պարոն Կատկորդիլոսը,-ես երբեք չեմ կարող միայն դեպի առաջ քայլել, իմ կեսերից մեկը ստիպված հետ-հետ է գնալու: Ես այդպես էլ չեմ իմանալու՝ ես առաջ եմ գնում, թե հետ-հետ քարշ գալիս:
_Այո՜, հարմար բան չէ,- համաձայնեց Լուսնի մարդը:_Հա, չմոռանամ ասել՝ դու կարո՞ղ ես ինձ օգնել: Մի անպետք շուն կա, անունն էլ Բուլկա է, ապրում է Անգլիայում և ամբողջ օրը կատուների ետևից է ընկած: Այ, եթե դու կարողանայիր գիշերը մի կերպ այնտեղ ընկնել: Դու սկզբում նրա համար կատու կլինեիր: Հետո, երբ նա քո ետևից ընկներ,  դու քո կոկորդիլոսի երախով կվախեցնեիր նրան: Գուցե դրանից հետո նա այլևս չհամարձակվի կատուներին նեղացնել:
_Համաձայն եմ,-ասաց պարոն Կատկորդիլոսը:_Կանեմ այնպես, ինչպես դու ես ուզում:
Կատկորդիլոսն Անգլիա եկավ: Երբ հասավ, Լուսինը լուսավորում էր Բուլկայի տան բակը: Պարոն Կատկորդիլոսը պառկեց ծառի տակ այնպես, որ Լուսնի լույսի տակ երևա միայն կատու կեսը, իսկ  ծառի հետևում թաքցրեց իր կոկորդիլոս կեսը:

Էս Բուլկան հենց տեսավ կատվին (նրան թվացել է, իր տեսածը իսկական կատու է), հաչաց, թռավ ցանկապատի վրայով և հարձակվեց նրա վրա: Բայց պարզ է, չէ՞, կատվի փոխարեն նա կոկորդիլոսին հանդիպեց, այն էլ ի՜նչ սարսափելի կոկորդիլոսի: Խեղճ Բուլկան շրջվեց, ոտքերը մեկ արեց ու հո չփախա՜վ, կարողացավ շունչ քաշել միայն այն ժամանակ, երբ խոհանոցի զամբյուղի մեջ էր:
_  Վե՛րջ, սրանից հետո ոչ մի վազել կատուների ետևից,- որոշեց Բուլկան:

Լուսնի մարդն ու նրա ընկեր պարոն Կատկորդիլոսը մի լավ ծիծաղեցին Բուլկայի վրա: Քիչ հետո պարոն Կատկորդիլոսը հորանջեց և ասաց.
_Ես երևի մի քիչ քնեմ,- և հարմար պառկեց:
_Բարի գիշեր, սիրելի Կոկ,-ասաց Կատը:
_Բարի գիշեր, հարազատ Կատ,-պատասխանեց Կոկը,- բարի գիշոր և գույնզգույն երազներ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 7.3 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական հանրագիտարան

Ձեր թվային գրադարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր, մշակութային, կրթական կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: