Գետը քաղաքում+բարձունք+Կոմիտաս

Հոկտեմբերի 5-ին Արևմտյան Դպրոց-պարտեզի 3-1 և 3-2 դասարանի սովորողների հետ, առավոտյան ժամը 9:30, շարժվեցինք դեպի Ծաղկեվանք: Ճանապարհին սովորողները անհամբեր էին: Նրանք սպասում էին թե ե՞րբ են տեղ հասնելու: Սակայն, երբ քաղաքից դուրս եկանք ու հանդիպեցինք անծանոթ վայրերի, բոլորը սկսեցին հետաքրքիր հարցեր տալ: Քարերին, ծառերին ու սարերին նմանեցնել տարբեր կենդանիների ու հեքիաթի հերոսների:


Ճանապարհին չանտեսեցին նաև ցուցանակները: Երբ հասանք Նոր Երզնկա ցուցանակի մոտ, սովորողները արագ արձագանքեցին: Նրանք ուշադիր կարդացել էին նախագիծը և քարտեզեվ ուսումնասիրել: Գիտեին, որ առաջին կանգառը հենց այնտեղ է լինելու: Արագ սկսեցին աջ ու ձախ նայել, որ գտնեն Զանգուն:
IMG_0565
Զանգվի ափին երգեցինք Կոմիտաս  և էկո աշխատանքներ իրականացրեցինք: Մեզ օգնում էին նաև մեր վաորդները:

Հաջորդ կանգառը՝ Արայի լեռն էր: Մոտ երկու կիլոմետր պետք է քայլեինք, որ հասնեինք Ծաղկեվանք: Կազմ ու պատրաստ, մեծ ոգևորությամբ, ճամփորդին բնորոշ, կարգ ու կանոնով շարժվեցինք առաջ: Ճանապարհին աշխատուն էինք չխոսել, որ ավելորդ էներգիա չծախսենք:


Երբ հասանք տեղ, որոշեցինք մինչ վանքը բարձրանալը նախաճաշենք ու ուսումնասիրենք տարածքը:


Վանքի տարածքում էկո աշխատանքներ անելուց հետով բարձրացանք վանքը: Այնտեղ /ինչպես արդեն առասպելից գիտեինք/ մեր աչքերը լվացինք սուրբ ջրով և սկսեցինք նախ աղոթել, ապա երգել Կոմիտասի երգերը: Այնքան գեղեցիկ էր լսվում երգի հնչյունները, որ սկսեցինք ավելի շատ սիրել Կոմիտասի երգերը:

Ծաղկեվանքի առասպելին հավատալով սովորողները ամեն քար տեսնելիս մտածում էին, որ Ծաղիկը հենց այդտեղից է ընկել: Հետո վերհիշելով իրենց հորինած առասպելները, պատկերացնում էին, թե որ տեսարանը որտե՞ղ է պատահել:
Ծաղկեվանքից հետո, բոլորս կախարդական ուժը զգալով մեզ վրա և անսովոր խաղաղությամբ շարժվեցինք առաջ: Երրորդ կանգառը արեցինք խնձորենիների այգում՝ Կարբի գյուղում:

Ամեն բան այնքան գեղեցիկ էր, որ ասես հեքիաթում լինեինք: Սովորողների հրճվանքը ամեն ինչ արժեր: Բոլորը, ծառից ծառ էին վազում ու ընտրում իրենց կարծիքով ամենաքաղցր ու ամենահամեղ խնձորը: Վազվզում ու գնդակ էին խաղում:

Ամբողջ ճանապարհին բոլորը անվերջ խոսում ու քննարկում էին իրենց տպավորությունները: Այնքան աշխույժ էին, որ կարծես իրենք չէին երկու կիլոմետր քայլել ու խնձորենիների այգում վազվզել: Այս ճամփորդությունն համարում եմ ամենահաջողվածներից, քանի-որ այն շատ հագեցած էր ու հետաքրքիր:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 7.3 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական հանրագիտարան

Ձեր թվային գրադարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: