Սխալ արձագանք /Ջանի Ռոդարի/
a.gyonjyan@mskh.am
♦ 14 мая, 2017
♦ Оставьте комментарий
Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
— Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:
— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
— Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
-Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:
— Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,- հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:
Առաջադրանք
1.Կարո՞ղ ես հիշել, թե էլ ո՞ր հեքիաթում են խոսում արձագանքի հետ:
2.Փորձի՛ր պատմել այդ հեքիաթը և համեմատել այս հեքիաթի հետ:
Понравилось это:
Нравится Загрузка...