Ջանի Ռոդարի | Չիպոլինոյի արկածները | համառոտ

images (9)Չիպոլինոն սոխուկ է: Նա սոխ Չիպոլոնեի որդին է և ունի 7 քույրեր և եղբայրներ: Ապրում են աղքատ, իսկ երկիրը կառավարում է իշխան Լիմոնը: Այնպես է պատահում, որ Լիմոնն այցելում է աղքատների թաղամաս, որտեղ ապրում է սոխերի ընտանիքը: Ժողովուրդը խմբվում է իշխանի շուրջ և Չիպոլինոյի հայրը պատահաբար կանգնում է Լիմոնի ոտքին: Նա ձերբակալվում է և հայտնվում է բանտում: Չիպոլինոն տեսակցում է նրան բանտում և հոր խորհուրդները լսելուց հետո որոշում է հեռանալ տանից և շրջել աշխարհով մեկ: Հանդիպում է ծեր Դդումին, որը նոր տնակ է սարքել: Հայտնվում է սինյոր Պոմիդորը և ասում է, որ տնակը կառուցված է կոմսուհիներ Բալերի տարածքում: Վեճին է խառնվում Չիպոլինոն և ասելով, որ վտանգավոր սրիկա է հայտնաբերել, ցույց է տալիս Պոմիդորին հայելին: Սա որոշում է քաշքշել սոխուկի մազերը և արցունքները դուրս են թափվում նրա աչքերից:

Սինյոր Պոմիդորը նորից է հայտնվում Դդումի տան մոտ: Այս անգամ նրա հետ են զինվորները: Դդումին հանում են իր տնակից, իսկ տնակը հսկում է Պոմիդորի շունը: Չիպոլինոն նրան քնաբերով ջուր է տալիս և քնած շանը տանում է Բալերի այգի:Այդ ժամանակ Բալերին հյուր են գալիս բարոն Մանդարինը և դուքս Նարինջը: Սրանք անվերջ ուտում են և ճնշում ու նեղացնում են կրտսեր Բալուկին, որը շատ բարի տղա է: Այդ ընթացքում սինյոր Պոմիդորը իմանում է Դդումի տնակի անհետացման մասին և քսան զինվորների ուղեկցությամբ մեկնում է պարզելու ապստամբության պատճառները և պատժելու մեղավորներին: Չիպոլինոն և մաեստրո Տանձը հայտնվում են բանտում, որտեղ նրանց վրա են հարձակվում մկները:

Չիպոլինոյի խուց է գալիս սինյոր Խլուրդը: Սա կարող է օգնել բանտարկյալներին և փախուստի նոր թունել բացել: Սակայն Խաղողի վառած լուցկին պատճառ է դառնում, որ Խլուրդը փախչի: Այդուհանդերձ Չիպոլինոն որոշ ընկերների հետ կարողանում է փախչել: Նրանք թաքնվում են քարանձավում, որտեղ ընկերանում են Արջի հետ:

Հետո ընկերները ամրանում են Բալերի ամրոցում, որտեղ նրանց անօգուտ գրոհում են Լիմոնի զինվորները: Լիմոնները հաղթում են, երբ նրանց օգնության է գալիս մի ամբողջ դիվիզիա: Չիպոլինոն հայտնվում է բանտում և տեսնում է այստեղ իր հորը: Նրանք նստած են տարբեր խցերում, իսկ փոստատար Սարդը փոխանցում է նրանց նամակները: Սակայն Սարդը մի օր անհետանում է և նամակագրությունն ընդհատվում է: Այդ ժամանակ Չիպոլինոյի մոտ է գալիս ծանոթ Խլուրդը: Նա հայտնում է, որ թունելը պատրաստ է: Ընկերների հետ հերոսը կարողանում է փախչել Խլուրդի փորած թունելով, սակայն նրա ծեր հայրը մնում է բանտում:

Երկրում դժգոհների թիվը շատ է աճում և սինյոր Պոմիդորը մի օր իմանում է, որ հեղափոխություն է հասունացել: Գտնվելով Բալերի ամրոցում՝ նա տեսնում է Ազատության դրոշը և վախից բարձրանում է կտուրը: Այստեղ տեսնում է Չիպոլինոյին և նորից բռնում է նրա մազերից: Սա պատճառ է դառնում այն բանի, որ սինյոր Պոմիդորը դառնորեն լաց է լինում երկրորդ անգամ: Տեսնելով Ազատության դրոշը՝ իշխան Լիմոնը թաքնվում է աղբաթմբի մեջ: Բալերը հեռանում են երկրից: Պոմիդորը հայտնվում է բանտում: Իսկ իշխանական պալատը հանձնվում է երեխաներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Մասսիմո Խարբութլի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան Դպրոց-պարտեզ 5.1 դասարան mskh.am

Ալեն Հարությունյանի բլոգ

Միջին դպրոց, 6.5 դասարան

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

2022-2023 ուսումնական տարի. 2-1 դասարանի բլոգ

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 11.1 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական թվային գրադարան

Ձեր օնլայն հանրագիտարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Դասվարի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ, «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ տարի

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: