Ուրախ ձիուկը
Լինում է չի լինում մի ուրախ ձիուկ է լինում: Նա մի օր հանդիպում է մի տխուր շնիկի և հարցնում է, թե ինչո՞ւ է տխուր: Շնիկը ասում է, որ ինքը ընտանիք չունի: Ձիուկը ասում է, որ կարող է իր հետ ապրել: Շնիկը շատ է ուրախանում և երբ մտնում են ձիուկի տուն, շնիկը տեսնում է, որ ձիուկի տանը կան շատ ուրիշ կենդանիներ: Շնիկը միանգամից հասկանում է, որ ձիուկի ուրախության պատճառը նրա բարությունն է:
Ավետիսյան Նիկա
- Posted in: 2-րդ դասարն ♦ Մեր հորինած ♦ Մեր հորինած հեքիաթները ♦ ՈՒսումնական նյութեր ♦ Բոլոր նյութերը ♦ Ես կարողանում եմ