Դարդոտած վաճառականը

Լինում ա չի լինում մի վաճառական։

Սրան ունենում ա մի կնիկ։ Սրանք շատ հարուստ են լինում ու շատ էլ սիրով են ապրում։

Ամա, օրվա մի օրը էս վաճառականը, որ էլի իրա գործերով ուրիշ քաղաք ա գնում, ետ ա գալի տուն՝ իմանում ա, որ կնիկը սիրեկան ա պահել։

—Իմ կնիկը էդ բանը չի անի,— ասում ա,— Լինելու բան չի։ Էստեղ չար լիզու ա խառը։

Համա էլ ու՜ր։ Պապս կասեր՝ աչքի տեսածը հաստատ ա, քանց ականջի լսածը։ Իրա աչքովը տեսնում ա, որ կնիկը սիրեկան ունի։

Դե, ինքը անունով, պատվով մարդ, ո՞նց դիմանար։ Կնկանը դուրս ա անում տանից։

Անց ա կենում մի առ ժամանակ, էս վաճառականը տեսնում ա, որ տունը՝ առանց տանտիրուհու՝ տուն չի։ Ամեն բանի համն ու լազաթը կորել ա։ Ի՞նչ անի։ Մեկ պսակվողն ա փոշման, մեկ՝ չպսակվողը։ Համ էլ ասված ա՝ մենակությունը աստծուն կվայելի։ Միտք ա անում, միտք, նորից մի ուրիշ կնիկ ա առնում՝ հետը պսակվում։

Ամա արի տես, որ էս վաճառականի բախտը իրա հետ ա լինում։ Էս թազա կնիկն էլ ա հարամ դուրս գալի։ Ուզած-չուզած սրան էլա տանից դուրս անում։

Խեղճ վաճառականը ընկնում ա դարդի ծովը։ Դարդից ու ամոթից ուզում ա թե խեղդվի, մարդու էրես չի ուզում տեսնի։

Օրվա մի օր տուն ա մտնում սրա չքավոր հարևանը։

— Այ մարդ,— ասում ա,— ի՞նչ ա էլել քեզ: Ռանգդ գցած, ունքերդ կիտած, մտքերիդ հետ ընկած, ուրբաթախոս ես դառել։ Աստված դարդը որ տալիս ա՝ դարմանն էլ հետը։

Վաճառականը սիրտը բաց ա անում, պատմում ա իր դարդը։ Համ պատմում ա, համ էլ հանկարծ միտն ա բերում, որ էդ հարևանի կնիկը էրկու-հոգիս ա, ասում ա՝

— Իմ դարդի դարմանն էն ա, որ համաձայնվես քեզ հետ մի պայման կապենք։ Էս ա կնիկդ էրեխով ա,— ասում ա,— էսօր էգուց ազատվելու ա։ Թե որ տղա բերեց, էդ հո քու բախտիցը։ Թե որ իմ բախտիցը աղջիկ բերեց, արի, էդ վեց ամսական աղջիկը ծծից կտրած ինձ տուր, ես պահեմ, իմ գիդեցածով մեծացնեմ ինձ համար։ Ինչքան փող կուզես՝ կտամ, աղջկադ էլ առոք-փառոք, աչքիս լսի պես կպահեմ։

Շատ երկար չասենք։ Չքավոր հարևանին շատ որ զոռում, մեծ փող ա խոստանում վաճառականը, վերջը պայման են կապում։

Հարևանի կնիկը, իրա ժամանակին ծունկը գետինն ա տալիս, բերում մի սիրուն աղջիկ։
Վեց ամիսը թամամած, ծծից կտրում, էդ աղջիկ էրեխուն բերում են տալիս վաճառականին։

Դե, էս վաճառականն էլ, ի՞նչ ասել կուզի, աշխարհի պետք էլածը ճարում ա, ամեն մի հարմարություն ստեղծում, որ էրեխուն թաքուն մեծացնի, օտար աչքից հեռու։

Կարճ կտրենք՝ անց ա կենում տասնվեց տարի, աղջիկը մնում ա՝ անարատ աղջիկ։
Վաճառականը մին էլ որ գնում ա ուրիշ քաղաք առուտուրի, հասած աղջիկը մնում ա տանը փակված…

Աղջկա աչքը ընկնում ա երդիկին, ասում ա տենաս դուրսը ի՞նչ կա։

Իրար վրա բաներ դնելով, բարձրանալով, հասնում ա երդիկին, երդիկովը դուրս գալի կտուրը, կտրանը նստում։ Անմեղ արարած՝ իրա համար խաղում ա կտրան կանաչի, քար ու հողի հետ, քար ու հող ա շպրտում դես ու դեն։

Մին էլ որ քար ա գցում, քարը գնում դիպչում ա մի ջահել տղի։ Աղջիկը միամիտ ա՝ ամա տղեն ասում ա. «Հալբաթ ինձ սիրում ա՝ դրա համար ա քարով տալի»։

Վեր ա ունում աղջկան, մտնում սրա հետ տուն։

Դե, էլ ի՞նչ ասեմ… Սրանք ապրում են իրար հետ։ Ապրում են, յոթանասուն ու ութ օր։

Վրա յոթանասուն ու իննը օրը, վաճառականը, իր գործը պրծած, գալիս ա տուն, դուռը բաց անում… Տղեն աղջկա ծոցիցը փախչում ա, թաքնվում, ամա դե վաճառականը տեղն ու տեղը գլխի ա ընկնում թե՝ ինչը-ինչոց ա. աղջիկը էլ աղջիկ չի։

Մի բան էլա չի ասում, մտիկ ա տալի աղջկա աչք-ունքին, ախ ա քաշում, ասում ա, գլուխս առնեմ, գնամ կորչեմ, որ էսքան անբախտ եմ ես։ Դուռը ետ ա դնում՝ ընկնում ճամփա, գնում։

Գնում ա, գնում շատն ու քիչը աստված գիտի, արևամուտին հասնում ա մի աղբրի։ Էն զուլալ սառը ջրիցը մի լավ կուշտ խմում ա, սիրտը հովացնում, ուզում ա թե պառկի՝ հանգստանա, մինել միտք ա անում, թե գետնին հազար տեսակ սողուն ու կարիճ կլինի՝ բարձրանում ա ծառին՝ որ քնի։

Ամա օձը կծածին քուն կգա՝ նրա աչքերին քուն չի գալիս։

Մին էլ տեսնում ա, հրես մի մարդ էկավ, ախպրիցը ջուր խմեց։ Հետո նստեց, ջեբիցը մի աղլուխ հանեց փռեց, վրեն հաց ու պանիր դրեց։ Էն մեկել ջեբիցն էլ հանեց մի կարմիր խնձոր։

Էս խնձորը ձեռների մեջին ոլորեց-պոլորեց, էնքան մինչև էդ կարմիր խնձորը դառավ մի շահել սիրուն կնիկ։

Սրանք հաց կերան պրծան։ Դեսից-դենից խոսացին։ Մարդը գլուխը դրեց կնկա ծնկանն ու քնեց։ Մարդը որ քնեց, էս կնիկը մարդու գլուխը դրեց գետին, ծոցիցը հանեց մի ասեղ, ձեռների միջին էնքան ոլորեց-պոլորեց, որ ասեղը դառավ… մի ջահել, սիրուն տղա, էս կնկանը սեր տվեց, սեր առավ։

Մարդու զարթնելու վախտը որ էկավ, էս կնիկը էդ ջահել տղին էնպես ոլորեց-պոլորեց, որ էլի ասեղ շինեց, դրեց ծոցը, մարդու գլուխը էլ ետ դրեց իր ծնկանը, դառավ մի անմեղ հրեշտակ։

Մարդը զարթնեց, պաչեց կնկանը, ոլորեց-պոլորեց, էլ ետ շինեց մի կարմիր խնձոր, ջեբը դրեց ու ճամփա ընկավ։

Վաճառականը իրան մի լավ կմշտեց՝ էս էրա՞զ էր, թե տեսիլք, ամա տեսավ որ քնած չի, զարթուն ա, էլի։

Վեր էկավ ծառիցը, գնաց մարդու հետևից, հասավ սրան, հարցրեց.

— Ու՞ր ես գնում, ախպեր, ճամփեդ բարի։

— Չեմ գիդում,— ասավ մարդը,— գնում եմ էլի։

— Դե որ էդպես ա,— ասավ վաճառականը,— մեկ չլինենք՝ էրկու լինենք, դառնանք ընկեր, ի՞նչ կասես։

— Լավ, ի՞նչ եմ ասել, դառնանք ընկեր։

Սրանք ճամփա են ընկնում, ամենը իր դարդիցն ա խոսում, վերջը վաճառականը թե`

— Ազնիվ ընկերը ընկերոջիցը բան չի թաքցնի, էդ ի՞նչ կարմիր խնձոր էր, որ ջեբիցդ հանեցիր, ոլորեցիր-պոլորեցիր՝ կնիկ դարձավ։ Ախար ես ծառին նստած՝ ամենը տեսա։

Ընկեր թե.

— Քեզանից թաքցնեմ, աստվածանից ոնց թաքցնեմ։ Որ տեսա կնիկս հարամություն ա անում, ընկա մի դերվիշի ոտը աղաչեցի, պաղատեցի, ինձ սորվացրեց, թե ոնց անեմ կնկանս խնձոր դարձնեմ, որ միշտ ջեբիս լինի, հարամություն չանի։

— Հայտնի բան ա,— ասում ա վաճառականը,— ջեբիդ միջին էլ ո՞նց կարա դավաճանի քեզ։ Բա էդ դերվիշի տեղը չե՞ս գիտի։

— Չէ, որդի՞ան, մի քանի տարի առաջ Հնդստանից էկել էր մեր կողմը։ Ետ գնաց իրանց երկիրը։

Վաճառականը մտքումը ծիծաղում ա միամիտ ընկերոջ վրա, ամա էլ ոչինչ չի ասում նրան։ Բերում, հասցնում ա իրանց շենը՝

— Դու էստեղ կաց,— ասում ա,— սպասի ինձ։ Ես մի ծանոթ տուն ունեմ, գնամ ետ գամ, գիշերն էնտեղ մնանք։

Գալիս ա, իրա տան դուռը ծեծում։

Էդ վախտն էլ աղջիկն ու տղեն սեր են անելիս լինում։ Տղեն մտնում ա թախտի տակը, թաքնվում։

Վաճառականը տուն ա մտնում, հրամայում ա աղջկան, որ վռազ ուտելիք ու խմիչք պատրաստի վեց հոգու համար, ինքը գնում ա ընկերոջը տուն բերում։

Նստում են հացի։ Աղջիկն ասում ա թե՝

— Բա ու՞ր են մեկել ընկերներդ։

— Նստի, կգան,— ասում ա վաճառականը,— էն տղին էլ նստացրու, նա էլ սոված կլի, թող նստի մեզ հետ հաց ուտի։

— Ի՞նչ տղա, ի՞նչ ես ասում,— լաց ա լինում աղջիկը,— մեռոնը ճակատիս ա։ Ինչի՞ ես էդ ծանր խոսքը ինձ ասում։

— Շուտ արա, բեր էդ տղին, թե չէ էս ա գլուխդ կպոկեմ։

— Ամա՜ն,— ճչում ա աղջիկը,— այ տղա դուրս արի, նստի էստեղ։

Տղեն դուրս ա գալի, նստում։

— Դե հիմի դու,— ասում ա վաճառականը ընկերոջը,— ջեբիդ էն բանը հանի։ Մեղք ա, նա էլ սոված կլի։

Ընկերը հանում ա խնձորը, ոլորում-պոլորում, դառնում ա սիրուն կնիկ՝ էնտեղ նստում։

Էնա ուզում են հաց ուտեն, վաճառականը դառնում ա ընկերոջ կնոջը՝

— Դոշիդ ասեղը հանի,— ասում ա,— սոված կլի, թող նա էլ հաց ուտի մեզ հետ։

— Էն ի՞նչ ասեղ ա, ի՞նչ բան ա,— զարմանում ա ընկերը,— հանի, թե չէ էս ա սպանեցի քեզ։

Էս կնիկը, ճարը կտրած, հանում ա դոշիցը ասեղը, ոլորում-պոլորում, շինում ա մի ջահել սիրուն տղա, կողքին նստեցնում։

— Պա-հո՜,– ասում ա ընկերը, — էս ի՞նչ բան էր։ Այ վիզդ կոտրվի, այ դերվիշ, ուրեմն կնկանս էլ ես սովորացրել։ Վայ ձեր ջինսը կարվի, կնանիք, վայ ձեր յոթ պորտը անիծվի, վա՜յ ձեր… Մեղա, մեղա, բերանս ինչ ա գալի…

— Վեր կալեք բաժակներդ,— ասում ա վաճառականը,— էս էլ խմենք՝ որտեղ միամիտ մարդ կա նրա կենացը։ Ինչ արինք՝ չարինք՝ բախտ չունեցանք։ Ձուկը ձկանն ասավ. «Դենը պառկի։ —Ու՞ր պառկեմ,— ասեց,— էրկուսս էլ մի թավումն ենք տապակվում»։ Վեր կաց, բախտակից ընկեր, թող սրանք էստեղ մնան, մենք վեր կենանք գնանք էս փուչ աշխարքիցը։

Սրանց թողնում են էստեղ, իրանք գնում։ Թե ու՞ր, իրենք էլ չեն իմանում..

Ժողովրդական հեքիաթ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Սյուզաննա Վարսանյան

Ն. Աշտարակեցու1 դպրոց

Լրագրողների ակումբ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Ընթերցողի բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ

Տնօրեն՝ Լիաննա Խալաֆյան

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ դասարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am

Մարի Միքաելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ կախարդական մոլորակը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Միջին դպրոց 7.3 դասարան

Անահիտ Բեկյան

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Armen Abisoghomyan

Personal Blog | www.abisoghomyan.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական.ուսուցողական.ժամանցային

Հայկական հանրագիտարան

Ձեր թվային գրադարանը

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ազնիվ Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեդիամիջավայր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր /t.avetisyan@mskh.am / Հասցե` Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

3․1 դասարանի բլոգ

Դպրոց-պարտեզ Հեռ` +374 (10) 74 2172 Հեղինակ`Հռիփսիմե Առաքելյան h.araqelyan@mskh.am

Արմինե Աբրահամյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

%d такие блоггеры, как: